Բորի օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորի օքսիդ
Elementarzelle von Bortrioxid in Raumgruppe P3121.png
Boron-trioxide-3D-balls.png
B2O3powder.JPG
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումբորի օքսիդ
Այլ անվանումներբորի օքսիդ
Ավանդական անվանումբորի օքսիդ
Քիմիական բանաձևB₂O₃
Ռացիոնալ բանաձևB2O3
Մոլային զանգված70,003355 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն2,46±0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա13,5±0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան842±1 °F[2] °C
Եռման ջերմաստիճան3380±1 °F[2] °C
Գոլորշու ճնշում0±1 Տոր[2]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում2,2 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար1303-86-2
PubChem518682
EINECS համար215-125-8
SMILESB(=O)OB=O
ЕС215-125-8
RTECSED7900000
ChEBI452485
IDLH2000±1000 milligram per cubic meter[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բորի օքսիդ, քիմիական բանաձևն է B2O3, բորաթթվի անհիդրիդն է, բավականին դժվարահալ ապակենման կամ բյուրեղային նյութ է, ունի դառը համ, դիէլեկտրիկ է։ Բորի ապակենման օքսիդը ունի շերտավոր կառուցվածք (շերտերի միջև հեռավորությունը 0.185 նմ)< շերտերում բորի ատոմները դասավորված են հավասարակողմ եռանկյունների ներսում ВО3 (d В—О=0.145 նմ)[3]։ Այս ձևափոխությունը գործում է 325-450 °C ջերմաստիճաններում և շատ ամուր է։ Այն ստացվում է օդում բորը մինչև 700 °C տաքացնելիս կամ օրթոբորաթթվի դեհիդրատացումից։ Բյուրեղային В2О3-ը, որը ստանում են զգույշ կերպով մետաբորաթթվից (НВО2) ջուր պոկելով, հանդես է գալիս երկու ձևափոխություններով, հեքսագոնալ և մոնոկլին բյուրեղավանդակներ։ Հեքսագոնալ բյուրեղավանդակը 400 °C և 2200 ՄՊա ճնշման պայմաններում փոխակերպվում է մոնոկլինային ձևի[4]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորի անհիդրիդը հիգրոսկոպիկ միացություն է։ Այն բուռն կերպով լուծվում է ջրում, սկզբում առաջացնելով (НВO2)n բանաձևով մետաբորաթթուեր, իսկ հետո վեր է ածվում օրթոբորաթթվի H3BO3։ Մանրեցված B2O3-ը լուծում է շատ տարրերի օքսիդներ:
  • B2O3-ը հանդիսանում է թթվային անհիդրիդ, սակայն ցուցաբերում է բավականին թույլ երկդիմի հատկություններ[5]։

  • Բորի օքսիդը չի վերականգնվում ածխածնով, նույնիսկ մաքսիմալ տաքացման պարագայում, սակայն քայքայվում է, եթե միաժամանակ ռեակցիայի մեջ դրվի մի նյութ, որը կարող է տեղակալել թթվածնի ատոմը (քլոր կամ ազոտ

  • Բորի օքսիդի և բորի համատեղ 1000 °C շիկացնելիս, առաջացած գոլորշիներում առաջանում են գծային մոլեկուլներ O=B—B=O, որոնք շատ ջերմակայուն են։ Գոլորշիները արագ սառեցնելիս 300 °C-ից ցածր, կարելի է ստանալ սպիտակ պինդ պոլիմեր (B2O2)n, որը խիստ ռեակցիոնունակ է։ 60 հազար մթնոլորտ ճնշման և 1500 °C ջերմաստիճանում բորի օքսիդը փոխազդում է բորի հետ։


Բորի այս ցածրագույն օքսիդը գրաֆիտի նման ունի շերտավոր կառուցվածք։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարելի է ստանալ բորը թթվածնի մթնոլորտում կամ օդում տաքացնելիս։

  • Կարելի է ստանալ բորաթթվի քայքայումից։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է բորաթթվի եթերներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карапетьянц, Михаил Христофорович|Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.: Химия 1994
  • Реми Г. «Курс неорганической химии» М.: Иностранная литература, 1963

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Boric oxide
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0060.html
  3. Aziz, M. J.; Nygren, E.; Hays, J. F.; Turnbull, D. (1985)։ «Crystal Growth Kinetics of Boron Oxide Under Pressure»։ Journal of Applied Physics 57 (6): 2233։ doi:10.1063/1.334368 
  4. Effenberger H., Lengauer C. L., Parthé E. (2001)։ «Trigonal B2O3 with Higher Space-Group Symmetry: Results of a Reevaluation»։ Monatshefte für Chemie 132 (12): 1515–1517։ doi:10.1007/s007060170008 
  5. Strong S. L., Wells A. F., Kaplow R. (1971)։ «On the crystal structure of B2O3»։ Acta Crystallographica B 27 (8): 1662–1663։ doi:10.1107/S0567740871004515