Նատալյա Տոլստայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Տոլստայա
Ծնվել էմայիսի 2, 1943(1943-05-02)[1] կամ 1943[2]
ԾննդավայրԵլաբուգա, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 15, 2010(2010-06-15)[3], 2010[2] կամ հունիսի 16, 2010(2010-06-16)[1]
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունբանասեր, գրող, լեզվաբան, թարգմանչուհի և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի համալսարան

Նատալյա Տոլստայա (մայիսի 2, 1943(1943-05-02)[1] կամ 1943[2], Ելաբուգա, ԽՍՀՄ - հունիսի 15, 2010(2010-06-15)[3], 2010[2] կամ հունիսի 16, 2010(2010-06-16)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, դասավանդել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի սկանդինավյան բանասիրության ամբիոնում։ Եղել է շվեդերենի դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյի, Միխայիլ Լոզինսկիի և Նատալյա Կրանդիևսկիի թոռնուհին է, Նիկիտա Տոլստոյի ու Լոզինսկայայի դուստրը։ Նատալյա Տոլստայան ծնվել է Ելաբուգայում՝ գրական ստեղծագործություններով հարուստ ընտանիքում։

Ավարտել է Լենինգրադի համալսարանը և մինչև կյանքի վերջը դասավանդել է սկանդինավյան բանասիրության ֆակուլտետում։ Եղել է դոցենտ, դոկտոր։ Շվեդերենով հեղինակել է մի շարք դասագրքեր։

1990֊ական թվականների սկզբին գրել է արձակ պատմություններ։ Նրա առաջին պատմվածքը գրվել և հրատարակվել է շվեդերենով։ 1990֊ական թվականների կեսերին ռուսերենով գրել է երեք արձակ գիրք՝ «Քույրեր», «Երկուսը» և «Մեկը»։

Նատալյան «Զվեզդա» ամսագրի կողմից արժանացել է Դովլաթովի մրցանակին։ 2004 թվականին Շվեդիայի և Ռուսաստանի միջև շփումների զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Բևեռային աստղ» արքայական շքանշանով։

Մահացել է 2010 թվականի հունիսի 15֊ին[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մորական մեծ պապը՝ Բորիս Միխայլովիչ Շապիրով, ռազմական բժիշկ, Կարմիր խաչի գործիչ, գաղտնի խորհրդական։
  • Մորական պապը՝ Միխայիլ Լեոնիդովիչ Լոզինսկի, գրականության թարգմանիչ, պոետ։
  • Հորական պապը՝ գրող Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյ։
  • Հորական տատը՝ Նատալյա Վասիլևնա Կրանդիևսկայա Տոլստայա, պոետ։
  • Հայրը՝ Նիկիտա Ալեքսեևիչ Տոլստոյ, ֆիզիկոս, հասարակական և քաղաքական գործիչ։
  • Մայրը՝ Նատալյա Միքայլովնա Լոզինսկայա (Տոլստայա)։
  • Քույրը՝ Տատյանա Նիկիտիչնա Տոլստայա, բանաստեղծուհի, հրապարակախոս և հեռուսահաղորդավարուհի։
  • Եղբայրը՝ Իվան Նիկիտիչ Տոլստոյ, բանասեր, արտագաղթի պատմաբան, սառը պատերազմի ժամանակաշրջանի մասնագետ։ Ազատություն ռադիոկայանի տեսաբան։
  • Եղբայրը՝ Միխայիլ Նիկիտիչ Տոլստոյ, Ֆիզիկոս, քաղաքական և հասարակական գործիչ։
  • Զարմիկը՝ Արտեմի Լեբեդև։
  • Ամուսին՝ Իգնատի Միխայլովիչ Իվանովսկի։
  • Որդին՝ Նիկոլայ Իվանովսկի։

Մատենախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քույրեր» (Տատյանա Տոլստայա՝ քրոջ հետ միասին)[5]
  • «Երկուսը» (քրոջ հետ միասին)[6]
  • «Մեկը»[7]
  • Դասագիրք շվեդերենով (Մասլովո Լաշանսկոյի հետ)[8]
  • «Օտարերկրացին առանց սննդի» (պատմվածք, որը հետագայում ընդգրկվել է «Մեկը» հավաքածուում, տարբերակը հարմարեցված է ռուս ուսանողների համար, տեքստի պատրաստումը Յուդինի։)[9]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 http://www.kommersant.ru/doc.aspx?DocsID=1387345&NodesID=7
  4. «Умерла писательница Наталия Толстая». Коммерсантъ. 16 июня 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Толстая Т.Н., Толстая Н.Н. Сёстры. — М.: Подкова, 1998. — 396 с. — 15 000 экз. — ISBN 5-89517-030-7
  6. Толстая Н.Н., Толстая Т.Н. Двое. — М.: Подкова, 2001. — 480 с. — 50 000 экз. — ISBN 5-89517-148-1
  7. Толстая Н.Н. Одна. — М.: Эксмо, 2007. — 320 с. — ISBN 978-5-699-22337-4
  8. Маслова-Лашанская С.С., Толстая Н.Н. Учебник шведского языка. — М.: Литера, 2005. — 384 с. — 3000 экз. — ISBN 5-94455-010-4
  9. Толстая Н.Н. Иностранец без питания. — Златоуст, 2001, 2002. — 24 с. — (Библиотека Златоуста). — 1000+2000 экз. — ISBN 5-86547-215-1/5-86547-275-5