Նատալյա Լավրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Լավրովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 4, 1984(1984-08-04)
Ծննդավայր՝Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝ապրիլի 23, 2010(2010-04-23)[1] (25 տարեկան)
Մահվան վայր՝Պենզայի մարզ, Ռուսաստան
175 սանտիմետր

Նատալյա Ալեքսանդրովնա Լավրովա (ռուս.՝ Наталья Александровна Лаврова, օգոստոսի 4, 1984(1984-08-04), Պենզա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 23, 2010(2010-04-23)[1], Պենզայի մարզ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն, առաջին երկակի օլիմպիական չեմպիոնը գեղարվեստական մարմնամարզությունից խմբային վարժություններում (նրանից հետո նույն ցուցանիշին հասել են Ելենա Պոսևինան և Անաստասիա Բլիզնյուկը խմբային վարժություններում, ինչպես նաև Եվգենյա Կանաևան անհատական բազմամարտում)։ Նատալյա Լավրովան եղել է առաջին մարմնամարզուհին, որին հաջողվել է հաղթել Օլիմպիական խաղերում 16 տարեկանում։ 2000 թվականին արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման, եղել է Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Լավրովան ծնվել է 1984 թվականի օգոստոսի 4-ին Պենզայում։ Սպորտով զբաղվել սկսել է հինգ տարեկանում, առաջին մարզիչը եղել է Օլգա Ստեբենևան[2]։ Սովորել է Պենզայի № 75 միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Պենզայի Վիսարիոն Բելինսկու անվան պետական մանկավարժական համալսարանում։

Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքականում ընդգրկվել է 1998 թվականին։ Մարզիչը եղել է Տատյանա Վասիլևան։ 1999 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը խմբային վարժություններում։

2000 թվականի սեպտեմբերի 30-ին Նատալյա Լավրովան Սիդնեյում (Ավստրալիա) անցկացվող Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ գեղարվեստական մարմնամարզության խմբային վարժություններում։ 2004 թվականին Աթենքի Օլիմպիական խաղերում Նատալյա Լավրովան կրկին արժանացել է ոսկե մեդալի՝ դառնալով առաջին երկակի օլիմպիական չեմպիոնը գեղարվեստական մարմնամարզությունից։

Նատալյա Լավրովան բազմիցս հաղթել է Գրան պրիի միջազգային մրցությունների խմբային վարժություններում։

Նատալյա Լավրովան եղել է «Դինամո» մարզական ակումբի գլխավոր մարզիչ գեղարվեստական մարմնամարզությունից, ինչպես նաև օլիմպիական նախապատրաստական կենտրոնի մարզիչ գեղարվեստական մարմնամարզությունից[3]։

2010 թվականի ապրիլի 23-ին Նատալյա Լավրովան դարձել է ավտովթարի զոհ[2][3][4] Պենզայի մոտ՝ Պենզա-Շեմիշեյկա ավտոճանապարհին, իր կրտսեր քրոջ՝ 23-ամյա Օլգայի հետ։ ՎԱԶ-2114 ավտոմեքենան, որի ղեկին եղել է Նատալյայի քույրը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մազդա մակնիշի ավտոմեքենային։ Հարվածից Լավրովայի մեքենան դուրս է նետվել ճանապարհից, ինչից հետո այրվել է։ Լավրովայի քույրը նույնպես զոհվել է ավտովթարից[2][3][4][5]։

Նատալյա Լավրովան քրոջ՝ Օլգայի հետ թաղվել է Պենզայի Նովոզապադնի գերեզմանատան Փառքի ծառուղում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, Աթենքում 2004 թվականի 28-րդ Օլիմպիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[6]
  • Բարեկամության շքանշան – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, Սիդնեյում 2000 թվականի 27-րդ Օլիմպիադայում ցուցաբերած մարզական բարձր ձեռքբերումների համար[7]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականի հունիսի 24-ին Պենզայի քաղաքային Դումայի № 657-29/5 որոշմամբ Պենզա քաղաքի Պերվոմայսկի շրջանի նոր փողոցներից մեկը կոչվել է Լավրովայի փողոց։
  • 2012 թվականի հոկտեմբերի 19-21-ը Պենզայի «Буртасы» սպորտի պալատում անցկացվել է Համառուսական երրորդ մրցաշարը գեղարվեստական մարմնամարզության խմբային վարժություններից երկակի օլիմպիական չեմպիոն Նատալյա Լավրովայի գավաթի խաղարկմամբ[8]։
  • 2010 թվականի ապրիլի 26-ին Պենզայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում կանգնեցվելու է երկակի օլիմպիական չեմպիոն Նատալյա Լավրովայի հուշարձանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://in.reuters.com/article/idINIndia-47955620100423
  2. 2,0 2,1 2,2 Российская олимпийская чемпионка погибла в ДТП
  3. 3,0 3,1 3,2 Тренер сборной РФ по художественной гимнастике Лаврова погибла в ДТП
  4. 4,0 4,1 Тренер сборной России по художественной гимнастике погибла в ДТП
  5. В ДТП погибла двукратная олимпийская чемпионка Наталья Лаврова Արխիվացված 2010-04-26 Wayback MachineЭхо планеты
  6. Указ Президента РФ от 4 ноября 2005 г. N 1256 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. «УКАЗ Президента РФ от 19.04.2001 N 450 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. «Погибшей чемпионке Лавровой установят памятник в Пензе ЭХО планеты». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]