Նավայո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավայո ծովածոցը Զակինթոս կղզում

Նավայո ծովածոց (հուն․՝ Ναυάγιο, հունարենից թարգմանաբար՝ «նավաբեկություն»), լողափ Հոնիական ծովի ափին՝ Հունաստանի Զակինթոս կղզու հյուսիս-արևմուտքում։ Մինչև 1980-ական թվականները, Նավայոն կոչվել է «Սուրբ Գևորգի լողափ»՝ ծովածոցի շրջակայքում՝ շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա, գտնվող Սուրբ Գևորգի վանքի պատվին։ Հունարեն «Նավայո» բառը թարգմանաբար նշանակում է «նավաբեկություն», քանզի լողաափն իր անվանումը ստացել է Զակինթոսի ափերի մոտ տեղի ունեցած աղետալի վթարից հետո։ 1980 թվականին Հունաստանի ծովային ոստիկանությունը սկսել է հետապնդել երկրի ծովային տարածքում հայտնված մաքսանենգ նավին[1]։ Այն Թուրքիայից շարժվում էր Իտալիա և անօրինական կերպով տեղափոխում էր ծխախոտ և ալկոհոլ[2]։

Նկատելով իրենց ուղղությամբ շարժվող ոստիկանությանը՝ թուրքական արտադրության առևտրային նավը շրջադարձ է կատարում և մխրծվում ծանծաղուտի մեջ։ Չդիմանալով ալիքների ալեկոծություններին՝ նավը ծանծաղուտով խորտակվում է։ Մի քանի տարի անց Զակինթոսի ափերի մոտ բռնկված հուժկու փոթորիկը խորտակված նավի դասալիք դարձած մնացորդները բերում է ափ։ Ժանգոտած նավը հասնում է ափամերձ հատված և մխրճվում ավազների մեջ։ Կարճ ժամանակ անց նավաբեկության ենթարկված նավի ժանգոտած մնացորդները դառնում է լողափի «մարգարիտ»-ը[3]։ Հազարավոր զբոսաշրջիկներ ժամանում են Զակինթոս և լուսանկարահանվում կղզու այցեքարտը դարձած շոգենավի հետ։ Դրանից հետո ծովածոցն ու լողափը անվանվում է «Նավայո»։ Լողափը բոլոր կողմերից շրջապատված է 45-ից մինչև 225 մետր բարձրությամբ սպիտակ բարձրադիր ժայռերով։ Դա նշանակում է, որ լողափ հասնելու միակ ճանապարհը ծովային նավարկությունն է, քանզի Նավայո տանող ցամաքային ճանապարհներ չկան։ Վերջին աղետալի դեպքը Նավայոյում տեղի է ունեցել 2012 թվականի հունիսին, երբ բրիտանացի պարաշյուտիստը կնքում է իր մահկանացուն[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նավաբեկության ծովափը՝ Զակինթոս travelzakynthos.com կայքում(հուն.)
  2. Զակինթոս, Նավայո Արխիվացված 2017-02-13 Wayback Machine (անգլ.) certs-it.com կայքում
  3. Զակինթոս կղզում գտնվող Նավայո ծովածոցը (անգլ.) կայքը՝ xtremespots.com
  4. Հունաստանի ափերի մոտ մահացել է բրիտանացի պարաշյուտիստը (անգլ.) կայք՝ telegraph.co.uk, հուլիսի 11, 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]