Զակինթոս ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զակինթոս ազգային պարկ
Marathonisi.jpg
Տեսակազգային պարկ և marine protected area?
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Մակերես104,33 կմ²[1]
Ձևավորում1999
Կոորդինատներ: 37°46′ հս․ լ. 20°54′ ավ. ե. / 37.767° հս․. լ. 20.900° ավ. ե. / 37.767; 20.900

Զակինթոսի ծովային ազգային պարկ (հուն․՝ Εθνικό Θαλάσσιο Πάρκο Ζακύνθου), Հունաստանի Հանրապետությունում՝ Լագանաս ծովածոցի Զակինթոս կղզում 1999 թվականին հիմնադրված ազգային պարկ, որը «Բնություն-2000» բնապահպանական նախագծի մաս է կազմում[2]: Զբաղեցնում է 135 քառակուսի կիլոմետր տարածք: Ստեղծվել է մասնավորապես մեծագլուխ ծովային կրիաների (Caretta caretta) պահպանության նպատակով և այս առումով առաջինն ու առայժմ միակն է Միջերկրական ծովում[3]:

Ազգային պարկը զբաղեցնում է Զակինթոս կղզու հարավային ափի ու Լագանես ծովածոցի մի մասը, որ Միջերկրական ծովում մեծագլուխ ծովային կրիայի բնադրման կարևորագույն վայր է համարվում[4]: Բացի այդ, պարկն ներառում է նաև Կերի լճի ջրա-ճահճային տարածքները և երկու փոքր կղզի (Ստրոֆադեսները), որոնք ընկած են Զակինթոսից 50 կիլոմետր դեպի հարավ:

Ազգային պարկը, ի հավելումն կրիաների բնադրման՝ խստագույնս պահպանվող վայրերի, բաղկացած է ծովային երեք՝ A, B, C գոտիներից, որոնք տեղավորված են Լագանես ծովածոցում: Այդ գոտիներում արդյունաբերական գործունեությունը, ձկնորսությունը խստիվ արգելված է[3]:

Թեև ազգային պարկը հիմնադրվել է գլխավորապես Երկրի հնագույն կենդանի օրգանիզմների շարքին դասվող մեծագլուխ ծովային կրիաների պահպանության նպատակով, այդուհանդերձ կարևոր դեր է խաղում նաև ծայրահեղ վտանգված ծովային նարգիզների և փոկերի Monachus monachus տեսակի գլխաքանակի պահպանման ու ավելացման գործում:

Մեծագլուխ ծովային կրիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Database on Protected Areas — 1981.
  2. «Turtle Tracks.» (PDF)։ Archelon, the Sea Turtle Protection Society of Greece։ Վերցված է 2010-02-22 
  3. 3,0 3,1 Dimitrios Dimopoulos։ «The National Marine Park of Zakynthos: A Refuge for the Loggerhead Turtle in the Mediterranean» (shtml)։ Marine Turtle Newsletter 93:5-9, 2001։ Վերցված է 2010-02-22 
  4. Lewis Connie (1996)։ Managing conflicts in protected areas։ IUCN Protected Areas Programme։ էջ 98։ ISBN 978-2-8317-0354-1