Նամիգ Աբբասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նամիգ Աբբասով
ադրբ.՝ Namiq Rəşid oğlu Abbasov
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար
9 տարի
Նախորդող Նարիման Իմրանով
Հաջորդող Էլդար Մահմուդով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան, ԽՍՀՄ ՊԱԿ Ավագ դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն ադրբեջանցի
Դավանանք իսլամ
Ծննդյան օր փետրվարի 22, 1940(1940-02-22) (84 տարեկան)
Ծննդավայր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Վախճանի օր մարտի 27, 2024(2024-03-27)[1] (84 տարեկան)

Նամիգ Ռաշիդ օղլի Աբբասով (ադրբ.՝ Namiq Rəşid oğlu Abbasov, փետրվարի 22, 1940(1940-02-22), Որդուար, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 2024(2024-03-27)[1]), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար, գեներալ-գնդապետ։ Ուզբեկստանում Ադրբեջանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նամիգ Աբբասովը ծնվել է 1940 թվականի փետրվարի 22-ին։ 1962 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի լրագրողական ֆակուլտետը։ Համալսարանը ավարտելուց հետո 1962-1976 թվականներին նա աշխատել է «Ապշերոն» թերթում որպես բաժնի վարիչ, այնուհետև որպես պատասխանատու քարտուղար, իսկ հետո դարձել է թերթի տնօրեն[2]։

  • 1970 թվականից անցել է կուսակցական աշխատանքի։
  • 1977 թվականից սկսել է աշխատել ԽՍՀՄ ՊԱԿ-ում։
  • 1979 թվականին ավարտել է ԽՍՀՄ ՊԱԿ Ավագ դպրոցը։ Եղել է Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, իսկ հետո Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ ղեկավարի տեղակալ։
  • 1992—1994 թվականներին եղել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի տեղակալ։ 1994 թվականի հոկտեմբերից դարձել է Ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատարը և ստացել գեներալ-լեյտենանտի կոչում։ 1988 թվականի հոկտեմբերի 27-ին հեռացվել է պաշտոնից և նորից նշանակվել նույն պաշտոնում։

Ամուսնացած է, ունի երկու երեխա և երկու թոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://oxu.az/society/853746
  2. «АББАСОВ Намиг Рашид Оглу - БД "Лабиринт"» (ռուսերեն). База данных "Лабиринт.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия секретных служб России / Автор-составитель А.И.Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 417. — 800 с. — ISBN 5-17018975-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]