Jump to content

Նաղշե Ջահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նախշե ջահան հրապարակից)
պարս.՝ میدان نقش جهان
Նաղշե Ջահան
Երկիր Իրան[1]
ՏեղագրությունՍպահան
Կազմված էԻմամի մզկիթ, Ալի Ղափու պալատ և Շեյխ Լոթֆոլայի մզկիթ
Նախկին անվանումներՇահի հրապարակ
Ստեղծում1598
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1]
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Նաղշե Ջահան հրապարակ (պարս.՝ میدان نقش جهان / Maydâne Naqše Jahân), ինչպես նաև Իմամի հրապարակ (պարս.՝ میدان امام‎ / Maydane Imam), խոշոր հրապարակ Իրանի Սպահան քաղաքում։ Ներառված է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Ներկայումս հրապարակը հայտնի է Նաղշե Ջահան անվանմամբ (պարս.՝ میدان نقش جهان‎ / Maydane Naqše Jahan, թարգմանաբար` աշխարհի նախշ)։ Նախքան 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխությունը, հրապարակը կոչվում էր Շահի հրապարակ (պարս.՝ میدان شاه‎ / Maydane Šah).

1598 թ., երբ Սեֆյան դինաստիայի շահ Աբբաս I-ը (Շահ Աբաս) որոշեց մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխել Սպահան, որը գտնվում էր երկրի կենտրոնական շրջանում, որոշվեց ամբողջությամբ վերակառուցել և վերապլանավորել նոր մայրաքաղաքը։ Որոշվեց քաղաքի կենտրոնական և հիմնական մասը կառուցել Զայանդեռուդ գետի աջ ափին։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը փիլիսոփա և պոետ Շեյխ Բահաադին Ալ Ամիլին էր։ Քաղաքի կառուցման ամենագլխավոր պլաններից էին Նաղշե Ջահան հրապարակը և Չահարբաղ փողոցը (թարգմանաբար` չորս այգի)։ Նաղշե Ջահան հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնը, որի շուրջն էլ կառուցվեցին Սպահանի ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը։ Շահ Աբբասի հրամանով, պետական, կրոնական և ուսումնական հաստատությունների մեծ մասը կառուցվեցին հրապարակի շուրջը։ Ինքը` Շահ Աբբասը, բնակվում էր հրապարակի արևմտյան մասում տեղակայված Ալի Ղափու պալատում։

Հրապարակի պատմաճարտարապետական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահ Աբբասի օրոք, հրապարակի գլխավոր կառույցը համարվում էր Ալի Ղափու պալատը, որտեղ ապրում էր Շահն իր ընտանիքով։ Պալատը տեղակայված է հրապարակի արևմտյան մասում։ Հրապարակի ամենահայտնի պատմական հուշարձաններից է Իմամի մզկիթը (Պատմական անվանումը`Ջամե Աբբասի մզկիթ և Շահի մզկիթ), որը համարվում է Սպահանի ամենախոշոր մզկիթը և աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը։ Իմամի մզկիթը գտնվում է հրապարակի հարավային մասում։ Հրապարակից մի քանի կլիոմետր հեռավորութան վրա գտնվում է Ջամե կամ ուրբաթօրյա մզկիթը, որը ոճով նման է Իմամի մզկիթին։ Նաղշե Ջահան հրապարակի մյուս կարևոր կառույցնեից է Շեյխ Լյութֆուլլայի մզկիթը, որը տարբերվում է իր գեղեցկությամբ։ Մզկիթը տեղակայված է հրապարակի արևելյան մասում։ Հրապարակի հյուսիսային մասում տեղակայված է Սպահանի շուկան։ Այն համարվում է Իրանի խոշորագույն շուկաներից մեկը, որը ձևավորվել է Սելջուկների դինաստիայի ժամանակաշրջանում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 115
ռուս..անգլ..ֆր.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաղշե Ջահան» հոդվածին։