Նախիջևանի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախիջևանի կենդանական աշխարհ, Նախիջևանի բուսական ու կենդանական աշխարհ։ Այստեղ կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան։ Հարթավայրային հատվածներում ապրում են երկկենցաղ կենդանիներ՝ գորտեր, օձերի տեսակներ՝ գյուրզա, իժ, լորտու, մողեսներ, բազում թռչնատեսակներ` արտույտներ, ծղրիդ, լոր, բու, արագիլ, տարատեսակ ճնճղուկներ։ Մեծ տարածում ունեն աղվեսը, դաշտամուկը, մի շարք բզեզներ ու միջատներ։ Նախալեռնային և լեռնային գոտիներում տարածված են վայրի ոչխարն ու նապաստակը, գայլն ու հովազը, սև անգղը, եղջերուն և այլ կենդանիներ։ Անտառապատ վայրերում ապրում են վարազ, արջ, բորենի, սկյուռ, իսկ հարթավայրային մասերում՝ վայրի խոզ, ոզնի, մկներ և այլ կենդանիներ։ Գետերում կան գետային կարմրախայտ, ծածան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 45 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։