Նազար Մատչանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նազար Մատչանով
ուզբ.՝ Nazar Matkarimovich Matchonov և ուզբ.՝ Назар Маткаримович Матчонов
Ծնվել էհունվարի 1, 1923(1923-01-01)[1]
ԾննդավայրԽիվա, Խորեզմի ժողովրդական սովետական հանրապետություն
Մահացել էհուլիսի 30, 2010(2010-07-30) (87 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՏաշքենդի պետական գյուղատնտեսական համալսարան (1949)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Նազար Մաքարիմովիչ Մատչանով (ռուս.՝ Назар Маткаримович Матчанов, հունվարի 1, 1923(1923-01-01)[1], Խիվա, Խորեզմի ժողովրդական սովետական հանրապետություն - հուլիսի 30, 2010(2010-07-30), Տաշքենդ, Ուզբեկստան), խորհրդային պետական ու կուսակցական գործիչ, անասնաբուժական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971), ԽՄԿԿ անդամ (1949

1949-1959 թվականներին աշխատել է իր մասնագիտությամբ։ 1959-1960 թվականներին եղել է Ուզբեկական ԽՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1960-1961 թվականներին՝ Ուզբեկստանի կոմկուսի Բուխարայի մարզկոմի քարտուղար, 1962-1965 թվականներին՝ առաջին քարտուղար, 1961-1962 թվականներին՝ Ուզբեկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1965-1970 թվականներին՝ Ուզբեկստանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ 1970-1978 թվականներին եղել է Ուզբեկստանի ԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահը, ԽՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1970 թվականի դեկտեմբերից)։ ԽՄԿԿ XXIV-XXV համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ (1971—1981)։ Եղել է ԽՍՀՄ VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Матчанов Назар Маткаримович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 293