Jump to content

Նադիր Աբդուռահմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադիր Աբդուռահմանով
ադրբ.՝ Nadir Əbdürrəhmanov
Ծնվել էդեկտեմբերի 5, 1925(1925-12-05)
ԾննդավայրԼաչին, Կարմիր Քուրդիստան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 26, 2008(2008-06-26) (82 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներQ108933087?
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Նադիր Գամբար օղլի Աբդուռահմանով (ադրբ.՝ Nadir Qəmbər oğlu Əbdürrəhmanov, դեկտեմբերի 5, 1925(1925-12-05), Լաչին, Կարմիր Քուրդիստան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2008(2008-06-26), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի խորհրդային նկարիչ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադիր Աբդուռահմանովը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 5-ին Լաչինում։ 1933 թվականին Ն. Աբդուռախանովի ընտանիքը տեղափոխվել է Բաքու։ Սկզբում Նադիրը նկարչական կրթություն է ստացել Բաքվի երեխաների արվեստի կրթության տանը։ Իսկ 1940-1941 թվականներին նրան ուղարկել են սովորելու Մոսկվայում՛ շնորհալի երեխաների հատուկ արվեստի դպրոց։ Երբ պատերազմը սկսվեց, նա վերադարձել է Բաքու և անմիջապես ընդունվել Ա.Ազիմզադեի անվան գեղարվեստի դպրոցի երկրորդ կուրս[3]։

Ն. Աբդուռախանովը ընդունվել է Ադրբեջանի Բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ։ Բայց նա շատ էր սիրում նկարել։ Նադիրը տեղափոխվել է բժշկական ինստիտուտի երեկոյան բաժանմունք և նորից վերադարձել արվեստի դպրոց։ 1944 թվականին հանրապետական ցուցահանդեսում նա առաջին անգամ ցուցադրել է իր «Փախստականները» նկարը։

1960 թվականին նկարիչը ստացել է արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, իսկ 1964 թվականին՝ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Азербайджанский государственный музеи искусств им Р. Мустатаева. — М.: Советский художник, 1961. — С. 16. — 98 с.
  2. Meltem ERGÜN, Vüsal ABDURRAHMANOV, Özlem SÖNMEZ, Başak ULUÇ. Endoskopik ultrasonografi rehberliğinde tümoral apse drenajı: Olgu sunumu // Endoskopi Gastrointestinal. — 2016-01-02. — С. 86–88. — ISSN 1302-5422. — doi:10.17940/endoskopi.466622
  3. Всеми любимый и уважаемый Надир Абдурахманов
  4. Надир Гамбар оглу Абдурахманов