ՆԱՏՕ-ի դրոշ
ՆԱՏՕ-ի դրոշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրոշ |
Իրավասության տարածք | ՆԱՏՕ |
Հարաբերություն | 3:4?[1] |
Ընդունված է | հոկտեմբերի 14, 1953 |
Գույներ | սպիտակ[1] և մուգ կապույտ[1] |
Պատկերված է | compass rose? |
ՆԱՏՕ-ի դրոշ, ընդունվել է 1953 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ՆԱՏՕ-ի հիմնադրումից երեք տարի հետո։ Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է Ատլանտյան օվիկանոսը, իսկ սպիտակ շրջանը միասնության խորհրդանիշն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949 թվականի ապրիլի 4-ին, երբ 12 պետություն ստորագրել է Հյուսիսատլանտյան պայմանագիրը՝ Խորհրդային Միության սպառնալիքին դիմակայելու համար[2]։ ՆԱՏՕ-ի առաջին դրոշի հանդիսավոր բացումը եղել է 1951 թվականի հոկտեմբերի 5-ին՝ դրա ձևավորմանը մասնակցած Դուայթ Էյզենհաուերի կողմից[3]։ Այդ կանաչ դրոշը դարձել է Supreme Headquarters Allied Powers Europe շտաբի դրոշը (SHAPE), որը մինչ օրս օգտագործում է այն։
ՆԱՏՕ-ն, ցանկանալով SHAPE-ից տարբերվող դրոշ ունենալ, սկսել է զբաղվել նոր դրոշի ստեղծման գործով։ Այդ հարցով մասնավորապես զբաղվել է նոր ձևավորված Տեղեկատվական քաղաքականության խումբը։ Հյուսիսատլանտյան խորհրդի հետ բազմաթիվ քննարկումներից հետո որոշվել է ստեղծել պարզ, բայց միաժամանակ տիպիկ դրոշ, որը նաև կընդգծեր դաշինքի խաղաղասիրական նպատակները[4]։
1953 թվականի հոկտեմբերի 14-ին բազմաթիվ տարբերակներից ընտրվել է մեկը։ Հոկտեմբերի 28-ին ՆԱՏՕ-ի առաջին գլխավոր քարտուղարը՝ Հասթինգ Իսմայը, հայտարարել է դրոշի ընդունման մասին որոշումը։ Նա նաև մեկնաբանել է ընտրված դիզայնի խորհրդանշական կողմը[4]։
Դրոշը մեծ քննադատության է արժանացել․ մասնավորապես՝ ԱՄՆ կոնգրեսմեն Ջոն Վուդը կարծում էր, որ դրոշը «տարօրինակ և այլմոլորակային լաթ է»[5]։ Նա այդ դիտողություններն արել է այն միջադեպից հետո, երբ Վիրջինա նահանգի Նորֆոլկ քաղաքում՝ Supreme Allied Commander Atlantic շտաբում, ԱՄՆ դրոշը փոխարինվել է ՆԱՏՕ-ի դրոշով[5]։
1953 թվականի նոյեմբերի 9-ին՝ Փարիզում կայացած Հյուսիսատլանտյան ցուցահանդեսի ժամանակ, բարձրացվել է ՆԱՏՕ-ի նոր դրոշը[4][6]։ Արարողության մանրամասները հայտնի չեն, որովհետև որևէ արձանագրություն չի պահպանվել[4]։
Խորհրդանշական իմաստ
Դրոշի գույներն ունեն մշակութային, քաղաքական և տարածաշրջանային նշանակություն։ Մուգ կապույտը խորհրդանշում է Ատլանտյան օվկիանոսը, իսկ սպիտակ շրջանը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնությունը։ «Վարդերի քամին» խորհրդանշում է խաղաղության ճանապարհը՝ այն նպատակը, հանուն որի պայքարում են անդամ երկրները[4][7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Supreme Headquarters Allied Powers Europe-ի դրոշը, որը 1951-1953 թվականներին օգտագործվել է ՆԱՏՕ-ի կողմից
-
Կոսովոյի ուժերի դրոշը 2008-2009 թվականներին
-
Միջազգային ռազմական շտաբի դրոշը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Flags of the World — 1993.
- ↑ Cavendish Richard (1999)։ «The Founding of NATO»։ History Today 49 (4)։ Վերցված է March 5, 2014
- ↑ Associated Press (6 October 1951)։ «NATO Flag is Raised at Ike Headquarters»։ Cincinnati Enquirer
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «The Birth of the Emblem»։ NATO.int։ North Atlantic Treaty Organization։ Արխիվացված է օրիգինալից September 12, 2016-ին։ Վերցված է September 12, 2016
- ↑ 5,0 5,1 «Idaho Lawmaker Raps NATO Flag»։ The Spokesman-Review։ Associated Press։ April 18, 1952։ էջ 12։ Վերցված է March 5, 2014
- ↑ «NATO Flag Flown»։ Toledo Blade։ Reuters։ November 10, 1953։ էջ 2։ Վերցված է March 5, 2014
- ↑ «Le Drapeau de L'OTAN—The Flag of NATO»։ CPVA.ca։ Canadian Peacekeeping Veterans Association։ Արխիվացված է օրիգինալից June 13, 2010-ին։ Վերցված է March 6, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «A star is born»։ North Atlantic Treaty Organization