Յուրի Ֆոկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ֆոկին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1936(1936-09-02)
Ծննդավայր Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր ապրիլի 9, 2016(2016-04-09) (79 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Յուրի Ֆոկին (ռուս.՝ Юрий Евгеньевич Фокин, սեպտեմբերի 2, 1936(1936-09-02), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 9, 2016(2016-04-09), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1960 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1960-1961 թվականներ՝ ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության աշխատակից (ք. Նյու Յորք), ԱՄՆ։
  • 1961-1965 թվականներ՝ Նյու Յորքում ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության ատտաշե։
  • 1965-1966 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժնի երրորդ քարտուղար։
  • 1966-1971 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի երրորդ, երկրորդ, առաջին քարտուղար, քարտուղարություն։
  • 1971-1973 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի օգնական։
  • 1973-1976 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքական միջոցառումների պլանավորման վարչության ավագ խորհրդական։
  • 1976-1979 թվականներ՝ ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացուցչի տեղակալ (ք. Նյու Յորք), ԱՄՆ։
  • 1979-1980 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։
  • 1980-1986 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
  • 1986-1990 թվականներ՝ Կիպրոսի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1990-1995 թվականներ՝ ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Երկրորդ Եվրոպական վարչության պետ (1994 թվականից՝ երկրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն)։
  • 1995-1997 թվականներ՝ Նորվեգիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1997-2000 թվականներ՝ Մեծ Բրիտանիաում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2000-2006 թվականներ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր[1]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Дипломатическая Академия МИД РФ» - Фокин Ю. Е.». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.