Յուրի Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Մարտիրոսյան
1945 -
Ծննդավայր Թեհրան, Իրան
Կոչում գեներալ-մայոր

Յուրի Լևոնի Մարտիրոսյան, (1945, Իրան, Թեհրան), հայ զինվորական, գեներալ-մայոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականին Իրանի մայրաքաղաք Թեհրանում չարդախացիների ընտանիքում[1]: 1963 թվականին Բաքվում ավարտել է միջնակարգ դպրոցը, այնտեղ էլ ընդունվեց բարձրագույն հրամանատարական դպրոց:

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով ուղարկվել է Թուրքմենստանի ռազմական շրջան (քաղաք Կուշկա), որպես դասակի հրամանատար: Թուրքմենստանի ռազմական ճակատից Մարտիրոսյանին տեղափոխեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նա զբաղեցրել է գնդի շտաբի հրամանատարի պաշտոնը, իսկ հետո կապիտանի կոչումով` գնդի հրամանատարի[2]: Հիանալի ռազմական և քաղաքական պատրաստվածության, ինչպես նաև անբասիր ծառայության համար ԳԴՀ-ի ռազմական խորհրդի խումբը խորհուրդ տվեց նրան, որպես հեռանկարային հրամանատար շարունակել ուսումը Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում: Հաջողությամբ մայորի կոչումով ավարտելով ուսումնարանը նա նշանակվեց Հեռավոր Արևելքի ռազմական շրջանի զորամասի հրամանատար: Երկու տարի հետո Մարտիրոսյանին ժամանակից շուտ տվեցին փոխգնդապետի կոչում և նա ստացավ նոր պաշտոն` գումարտակի հրամանատարի տեղակալ: Հենց նույն պաշտոնով նա երկու տարի ծառայել է Ղազախստանում, որպես նյութատեխնիկական մասի հրամանատար: Այս երկու տարիների ընթացքում Մարտիրոսյանի հրամանատարության տակ գտնվող ջոկատը հետևողականորեն զբաղեցնում էր առաջին տեղը, որի համար Ղասախստանի Բարձրագույն խորհրդի անդամ է եղել և ստացել է բազմաթիվ արժեքավոր նվերներ: Բարձր գնահատելով Մարտիրոսյանի քրտնաջան աշխատանքը և անթերի ծառայությունը Հեռավոր Արևելքի ռազմական խորհուրդը, որպես պարգև ուղարկեց նրան ԽՍՀՄ-ի Կ. Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում: Ակադեմիան ավարտելուց հետո Մարտիրոսյանը նշանակվում է Կիևյան ռազմական շրջանի Վ. Ի. Չապաևի անվան 25-րդ մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատար:Նա ղեկավարում էր այդ ստորաբաժանումը ուկրաինական քաղաք Լուբնում: 1989 թվականի փետրվարին նա արդեն ուներ գեներալ-մայորի կոչում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԼԵԳԵՆԴԱՐ ՉԱՐԴԱԽԼՈՒ ԳՅՈՒՂԸ, ՈՐՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՏՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 2 ՄԱՐՇԱԼ, 12 ԳԵՆԵՐԱԼ, 7 ԽՍՀՄ ՀԵՐՈՍ
  2. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ գրել էջի թիվը — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։