Յուրի Մարյան
Յուրի Մարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 9, 1924 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | ապրիլի 15, 1976 (51 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, խմբագիր և արձակագիր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Յուրի Մարյան (Յուրի Մարտինի Կարապետյան, հուլիսի 9, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 15, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, կինոսցենարիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1962 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Վ. Մայակովսկու անվան ռուսական միջնակարգ դպրոցը։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1946 թվականին սովորել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1938 թվականից։ Աշխատել է որպես բանվոր, փականագործ, ավտովարորդ։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետ աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագրությունում։ Եղել է համամիութենական ռադիոյի թղթակիցը Հայաստանում, «Կոմսոմոլսկայա պրավդա» (Մոսկվա) թերթի պատասխանատու քարտուղարի տեղակալը, այդ թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Լիտերատուրնայա գազետա» և «Սովետսկայա կուլտուրա» թերթերի սեփական թղթակիցը, Հայհիդրոշինի «Հիդրոշինարար» բազմատպաքանակ թերթի խմբագիրը։ 1969 թվականից, որոշ ընդմիջումներով, աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում որպես պատասխանատու քարտուղար։
Նրա սցենարով նկարահանվել են մի շարք փաստագրական կինոնկարներ։
Յուրի Մարյանի երկերի մատենագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ես, պատանի պիոներս, Երևան, Հայպետհրատ, 1952, 104 էջ։
- Հանդիպումներ եթերում (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 224 էջ։
- Մեր Նազանին (Հայկական ՍՍՀ Շահումյանի շրջանի Շահումյանի անվան կոլտնտեսության նախագահ, սոցիալիստական աշխատանքի հերոս Նազանի Գալստյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1960, 51 էջ։
- Հրազդանը երեկ, այսօր և վաղը, Երևան, Հայպետհրատ, 1962, 68 էջ։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Бакунц Аксель. Альпийская фиалка: Сборник рассказов: Пер. с арм.- Ереван: Айастан, 1975.- 254 с.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 368.
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 15 մահեր
- 1976 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ լրագրողներ
- Հայ կինոսցենարիստներ
- Հայ խմբագիրներ
- Հայ արձակագիրներ