Jump to content

Յուրի Մարմարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարմարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Յուրի Մարմարյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1942(1942-09-16) (82 տարեկան)
Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ, ընտրասերիչ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1997)
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Յուրի Գիգոլի Մարմարյան (սեպտեմբերի 16, 1942(1942-09-16), Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (1993)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Մարմարյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 16-ին, Նոյեմբերյան քաղաքում։ 1960-1961 թվականներին եղել է N3 շինմոնտաժային վարչության բանվոր։ 1961 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը։ 1969 թվականին եղել է Նոյեմբերյանի խորհտնտեսության անասնաբույծը[1]։ 1970-1973 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1973 թվականին ստացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1973-1978 թվականներին եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Մասնավոր անասնաբուծության ամբիոնի ավագ գիտաշխատող, 1978 թվականին՝ ԵԱԱԻ Մասնավոր անասնաբուծության ամբիոնի դասախոս, ֆակուլտետի արհմիության նախագահ, 1982-1984 թվականներին՝ ԵԱԱԻ Անասնաբուծական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1985-1994 թվականներին՝ ֆակուլտետի դեկան, 1995-1996 թվականներին՝ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի Մասնավոր անասնաբուծության ամբիոնի վարիչ, 1997 թվականին՝ Բարձրագույն կրթության գիտության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, 1997 թվականին՝ Բարձրագույն դպրոցի գիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, 1994-2017 թվականներին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Մասնավոր անասնաբուծության ամբիոնի պրոֆեսոր, 2006-2009 թվականներին՝ ՀՊԱՀ «Անասնաբուժություն» ծրագրի համակարգող, 1994- 2018 թվականներին՝ ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2017 թվականի մարտից՝ ՀԱԱՀ Անասնաբուծության ամբիոնի պրոֆեսոր[2]։

Հրատարակել է 118 գիտական և մեթոդական աշխատանքներ[3], այդ թվում 7 դասագիրք։ Մեկ գիրք հրատարակել է Հալեպում (անգլերեն)՝ ԻԿԱՐԴԱ-ի ծրագրի շրջանակներում։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բարձրագույն դպրոցի գիտության միջազգային ակադեմիայի անդամ, 1997
  • Տարբեր ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ
  • Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության 022 մասնագիտական խորհրդի նախագահ
  • ՀԱԱՀ մեթոդխորհրդի նախագահ
  • ՀԱԱՀ մրցութային հանձնաժողովի նախագահ
  • ԽՍՀՄ անասնաբուծության և անասնաբուժության մեթոդական խորհրդի անդամ, 1986-1991
  • ԽՍՀՄ ոչխարաբուծության և այծաբուծության խորհրդի անդամ, 1986-1993
  • Ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի Համալիր ծրագիր, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Աբրահամյան, Վ. Ա, Չիթչյան, Տ. Ժ, Ղազարյան, Մ. Ժ., Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևան, ՀԱԱՀ, 2013։
  • Կենսաքիմիա։ Նյութափոխանակության հիմունքներ, Քամալյան, Ռ. Գ, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Հարությունյան, Հ. Ա, Պողոսյան, Ց. Վ, Երևան, ՀՊԱՀ, 2012։
  • 2011-2012 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները, Թարվերդյան, Արշալույս Պողոսի, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Պետրոսյան, Ս. Ռ. , Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, 2012։
  • 2010-2011 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները, Թարվերդյան, Արշալույս Պողոսի, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Պետրոսյան, Ս. Ռ., Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, 2011։
  • Մեթոդական ցուցումներ «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն և ստանդարտացում» առարկայից ստուգողական աշխատանք կատարելու համար, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Աթոյան, Ք. Գ, Ոսկանյան, Ի. Կ, Տեր-Իսահակյան, Լ. Գ., Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Մասնավոր անասնաբուծության ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2011։
  • Բնական ցեոլիտները գյուղատնտեսությունում։ Ուսումնագիտական ձեռնարկ, Ղարաջյան, Աշոտ Մելիքի, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Ղուկասյան, Մ. Մ., Երևան, ՀՊԱՀ, 2009։
  • 2009-2010 ուսումնական տարվա ուսումնական գործընթացի արդյունքները և խնդիրները, Թարվերդյան, Արշալույս Պողոսի, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, Ա. հ., 2010:
  • Կաշվի և մորթու քիմիա և տեխնոլոգիա (արտադրության հումքը, նախնական վերամշակման տեխնոլոգիան)։ Դասագիրք։ Մաս առաջին, Մարգարյան, Ս. Մ, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Երևան, ՀՊԱՀ, 2010։
  • Մեթոդական ցուցումներ։ Ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների անցկացման համար, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Սահակյան, Է. , Հայաստանի պետական ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ հրատարակչություն, 2010։
  • Մեթոդական ցուցումներ «Ձկնաբուծություն» առարկայից արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացման վերաբերյալ, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Ռուբենյան, Հ. Ռ, Հարությունյան, Ա. Ս, Պետրոսյան, Ս. Ռ., ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ագրարային համալսարան, Մասնավոր անասնաբուծության ամբիոն, Երևան, ՀՊԱՀ, 2009։
  • Գյուղատնտեսական կենդանիների հիմնական տեսակների կերակրում։ Դասագիրք, Դուրստ, Լեոնարդ, Վիտման, Մարգիտ, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Աբրահամյան, Վիկտոր Վահանի, Վայհենշտեֆանի ինստիտուտ, Տրիսդորֆի մասնաճյուղ, Երևան, Ա. հ., 2005:
  • Ձկնաբուծություն։ Մեթոդական ցուցումներ առարկայի ուսումնասիրման վերաբերյալ և ստուգողական աշխատանքի հարցեր, Մարմարյան, Կրթության և գիտության նախարարություն, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Մասնավոր անասնաբուծության ամբիոն, Երևան, 2004։
  • Փորձարարական գործի մեթոդները անասնաբուծության մեջ, Ղարաջյան, Աշոտ Մելիքի, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Նալբանդյան, Զոյա, Երևան, Սարվարդ, 2004։
  • Բոլոնիայի գործընթաց։ Բարեփոխումներ և ռազմավարություն, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Շին, Գլեն, Բրայերս, Գերի, Գալոյան, Իննա, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևան, ՀՊԱՀ, 2007, Երևան, Ասողիկ, 2002։
  • Անասնաբուծության հիմունքներ, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Ներսիսյան, Շ. Ս, Աբրահամյան, Վ. Ա., Երևան, Ասողիկ, 2001։
  • Մեթոդական ցուցումներ «Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն և ստանդարտավորում» առարկան ուսումնասիրելու և ստուգողական աշխատանք կատարելու համար, Գյուղատնտեսության նախարարություն, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Մասնավոր անասնաբուծության ամբիոն, Երևան, 2000։
  • Ոչխարաբուծություն։ Մեթոդական ցուցումներ առարկան ուսումնասիրելու և առաջադրանքներ ստուգողական աշխատանքներ կատարելու համար։ Մինասյան, Մ. Ն, Մարմարյան, Յուրի Գիգոլի, Գյուղատնտեսության մինիստրություն ԽՍՀՄ, Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ, Մանր անասնաբուծության ամբիոն, Երևան, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, 1983։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 64։
  2. «Մարմարյան Յուրի Գիգոլի։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Կոհա առցանց քարտարան, Մարմարյան, Յու.Գ.». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Մարմարյան» հոդվածին։