Յուրի Կորչագին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կորչագին
 
Կրթություն՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 28, 1950(1950-12-28) (73 տարեկան)
Ծննդավայր Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան և «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Յուրի Կորչագին (ռուս.՝ Юрий Петрович Корчагин, դեկտեմբերի 28, 1950(1950-12-28), Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Վորոնեժի Կիսահաղորդչային սարքերի գործարանում որպես խառատ։ 1969-1971 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ 1977 թվականին ավարտել է Պ․ Լումումբի անվան ժողովուրդների բարեկամության համալսարանը, պատմություն մասնագիտությամբ։ Տիրապետում է իսպաներեն և անգլերեն լեզուներին։

1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ, տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում․ եղել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի օգնական, արտաքին գործերի նախարարի քարտուղարության գլխավոր խորհրդական, բաժնի պետ, լատինաամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

  • Մեքսիկայում (1977-1981) և Պերուում (1986-1991) եղել է ԽՍՀՄ-ի արտասահմանյան ներկայացուցիչը։
  • 1995-1999 թվականներին՝ զբաղեցրել է Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդականի պաշտոնը։
  • Աշխատել է Ժնևի (1984 թվական) և Փարիզի (1985 թվական) միջազգային կազմակերպություններում։ 1994 թվականին մտնում էր Մոզամբիկի Հանրապետությունում ՄԱԿ-ի դիտորդների խմբի կազմի մեջ։ Մասնակցել է տարբեր միջազգային կոնֆերանսների։
  • 2003 թվականի փետրվարի 26-ից-2004 թվականի հունիսի 24-ը՝ Կոլումբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2004 թվականի հուլիսի 13-ից-2009 թվականի հուլիսի 7-ը՝ Արգենտինայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
  • 2004 թվականի հուլիսի 13-ից-2008 թվականի դեկտեմբերի 22-ը՝ Պարագվայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[5][6]։
  • 2009 թվականի սեպտեմբերի 1-ից-2012 թվականի փետրվարի 20-ը՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի տնօրեն[7]։
  • 2014 թվականի փետրվարի 3-ին՝ Մադրիդում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[8]

2012 թվականի փետրվարի 20-ից՝ Իսպանիայում և Անդորրայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[9][10]։ Հավատարմագրերն հանձնվել են 2012 թվականի մարտի 21-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը Նատալիա Կորչագինան է։ Ունի երկու դուստր՝ Անաստասիան և Ալեքսանդրան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «XXX տարվա անթերի աշխատանքի համար» գերազանցության նշան
  • «Զինվորական խիզախության համար։ Ի հիշատակ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ (1970)[11]
  • Սան Մարտինի ազատարար շքանշանի Մեծ խաչը (Արգենտինա)
  • Ազգային շքանշան «Դոն Խոսե Ֆալկոն» (Պարագվայ)
  • «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ (1997)
  • Բարեկամության շքանշան (2016 թվականի հունիսի 28)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[12]
  • Պատվարժան Սերգեյ Ռադոնեժսկի III աստիճանի շքանշան (ՌՈՒՓ)[13]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի հուլիսի 18)[14]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի հուլիսի 8)[15]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2008 թվականի հունվարի 24)[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 26.02.2003 г. № 252 "О назначении Корчагина Ю.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Колумбии"
  2. Указ Президента Российской Федерации от 24.06.2004 г. № 793 "О Корчагине Ю.П."
  3. Указ Президента Российской Федерации от 13.07.2004 г. № 892 "О назначении Корчагина Ю.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Аргентинской Республике"
  4. Указ Президента Российской Федерации от 07.07.2009 г. № 761 "О Корчагине Ю.П."
  5. Указ Президента Российской Федерации от 13.07.2004 г. № 893 "О назначении Корчагина Ю.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Парагвай по совместительству"
  6. Указ Президента Российской Федерации от 22.12.2008 г. № 1803 "О Корчагине Ю.П."
  7. Ю.Корчагин. Досье
  8. Указ Президента Российской Федерации от 03.02.2014 г. № 53 "О назначении Корчагина Ю.П. Постоянным представителем Российской Федерации при Всемирной туристской организации в Мадриде, Королевство Испания, по совместительству@
  9. Указ Президента Российской Федерации от 20.02.2012 г. № 211 "О назначении Корчагина Ю.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Испания"
  10. Указ Президента Российской Федерации от 20.02.2012 г. № 212 "О назначении Корчагина Ю.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Княжестве Андорра по совместительству"
  11. Юрий Корчагин: Аргентина — страна, куда всегда хочется вернуться
  12. Указ Президента Российской Федерации от 28 июня 2016 года № 302 "О награждении государственными наградами Российской Федерации"
  13. Указ Патриарха Московского и всея Руси № 137 от 15.05. 2016 г.
  14. Указ Президента Российской Федерации от 18.07.1995 г. № 715 "О присвоении дипломатических рангов"
  15. Указ Президента Российской Федерации от 08.07.2004 г. № 855 "О присвоении дипломатических рангов"
  16. Указ Президента Российской Федерации от 24.01.2008 г. № 74 "О присвоении Корчагину Ю.П. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"