Յուրի Իշխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իշխանյան Յուրի Գեորգիի
հունվարի 9, 1947 - մարտի 14, 1998
ԾննդավայրՍտեփանակերտ
Մահվան վայրՍտեփանակերտ
ՊաշտոնՎաշտի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներՀայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան

Իշխանյան Յուրի Գեորգիի («Ջաբի») (հունվարի 9, 1947, Ստեփանակերտմարտի 14, 1998, Ստեփանակերտ), ազատամարտիկ-հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Ստեփանակերտի առևտրի տեխնիկումում։ Խաղացել է Ստեփանակերտի «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմում։ Աշխատել է «Ղարմետաքս» կոմբինատում՝ որպես վարպետ, այնուհետև՝ Ասկերանի առևտրի վարչությունում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Բաքվում։

Արցախյան շարժման ու ընդհատակյա պայքարի ակտիվ մասնակից էր։ Ակտիվորեն մասնակցել է 1988 թվականի փետրվարի 22-ին Աղդամից Ասկերանի վրա հարձակված ադրբեջանցիների ետ մղման գործողությանը, որի համար մի քանի օրից հետո ձերբակալվել է և ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում պահվել է Բաքվի, Մոսկվայի, Շուշիի բանտերում։ 1988-1994 թվականներին տարբեր կամավորական ջոկատների, 9-րդ վաշտի կազմերում որպես հրամանատար մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Քաշաթաղ, Կուբաթլուի, Քարվաճառի, Շուշիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մահացել է 1998 թվականի մարտի 14-ին Ստեփանակերտում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Թաղված է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png