Jump to content

Յուրի Բալդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Բալդին
Ծնվել էփետրվարի 23, 1932(1932-02-23) (92 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Յուրի Բալդին (ռուս.՝ Юрий Иванович Балдин, փետրվարի 23, 1932(1932-02-23), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), քանդակագործ Դոնեցկից։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի փետրվարի 23-ին Լենինգրադում[1]։ 1965 թվականին Յուրի Բալդինը ավարտել է Լենիգրադի կերպարվեստի ակադեմիան և մեկնել է Դոնեցկ։ 1973 թվականից եղել է Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ։

Յուրի Բալդինը Դոնեցկի մի շարք հուշարձանների հեղինակ է։

Երկրորդ տեղն է գրավել Դոկեցկից 250 զինվոր-հանքափորներին նվիրված հուշարձանների նախագծի մրցույթում, որոնք հերոսաբար զոհվել են Օդեսայի պաշտպանության ժամանակ[2]։

Բալդինի աշխատանքների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկար Անվանում Տեղադրման ամսաթիվ Տեղադրման վայր Կարճ նկարագրություն
«Դոնբասի ազատագրողներին» հուշարձան 1984 թվական Դոնեցկ Քանդակագործներ` Յուրի Բալդին, Ալեքսանդր Պորոժնյուկ, ճարտարապետներ` Վլադիմիր Կիշկան և Միխայիլ Կսենևիչ, ինժեներ-կոնստրուկտոր` Ե. Ռայգորոդեցկի։
Հուշարձան` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում զոհված գրողներին և լրագրողներին 1990 թվական Դոնեցկ Քանդակագործ` Յուրի Բալդին, ճարտարապետ` Վլադիմիր Կիշկան
Վլադիմիր Դեգտյարյովի հուշարձանը 2001 թվական Դոնեցկ Քանդակագործ` Յուրի Բալդին, ճարտարապետ` Արթուր Լուկին
Բուժված հիվանդին նվիրված հուշարձան 2001 թվական Դոնեցկ, մարզային տրավմատոլոգիայի մոտ Քանդակագործներ` Պավել Չեսնոկով և Յուրի Բալդին
Հուշատախտակ այն տան վրա, որտեղ ապրել է Նիկոլայ Յասինենկոն 2002 թվական Դոնեցկ
Մելպոմենեի դիմային արձանը Դոնեցկու դրամատիկական թատրոնում 2005 թվական Դոնեցկ, դրամատիկական թատրոն
Հուշարձան` նվիրված Չեռնոբիլի աղետի զոհերին 2006 թվական Դոնեցկ, քաղաքային այգի Քանդակագործ` Յուրի Բալդին, ճարտարապետ` Վլադիմիր Բուչեկ
Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձան 2006 թվական Դոնեցկ, Լենինյան պողոտա Քանդակագործ` Յուրի Բալդին, ճարտարապետ` Պավել Վիգդերգաուզ
Ֆեոդոր Տոլբուխինի հուշարձանը 1995 թվական Դոնեցկ, Իլյիչի պողոտա Քանդակագործ` Յուրի Բալդին, ճարտարապետ` Արթուր Լուկին
Սկյութական կոմպոզիցիա 2003 թվական Կրծքազրահ «Տոլստայա Մոգիլա» դամբարանաբլուրից, սկյութական մարտիկ («Ոսկե սկյութ») և սկյութական սաղավարտ (քանդակագործներ` Վլադիմիր Կիսելյով և Յուրի Բալդին)
Վասիլի Գրոսմանի հուշատախտակը 1995 թվական Դոնեցի քաղաքային №1 հիվանդանոցի շենքում, Արտյոմի փողոցի կողմից Քանդակագործ` Յուրի Բալդին, ճարտարապետ` Վլադիմիր Կիշկան
Վլադիմիր Վիսոցկու հուշատախտակ 1998 թվականի հունվարի 27 Դոնեցկի մարզ, Մարիուպոլ, Կապի տան մոտ Եֆիմ Խարաբետի հետ[3]
«Կապ» բարձրաքանդակ 1986 թվական Դոնեցկ, կենցաղային տեխնիկա շենքում ներկայումս ապամոնտաժվել է
«Խաղ» բարձրաքանդակ 1971 թվական Դոնեցկ, խաղալիքների ֆաբրիկայի շենքում ներկայումս ամոնտաժվել է
Իսահակ Բաբելի հուշատախտակ[4]։ Գոռլովկա
Գրող Վիկտոր Շուտովի կիսանդրին[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «АртРу.инфо». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  2. «250 донецких шахтеров с… саперными лопатками защитили Одессу-маму». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.
  3. «Жеглов против Гамлета».
  4. [www.pseudology.org/babel/BabelDonetsk.htm «И в забой отправился Бабель молодой»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. «В семье литературных лауреатов — пополнение». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]