Յուրայինները (ֆիլմ)
Յուրայինները ռուս.՝ Свои | |
---|---|
Երկիր | Ռուսաստան[1] |
Ժանր | ռազմական ֆիլմ և դրամա |
Թեմա | փախուստ[1], Հայրենական մեծ պատերազմ[1] և Վստահություն[1] |
Թվական | 2004 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դմկիտրի Մեսխիև[1] |
Պրոդյուսեր | Վիկտոր Գլուխով, Սերգեյ Մելքումով և Ելենա Յացուրա |
Սցենարի հեղինակ | Վալենտին Չերնիխ[1] |
Դերակատարներ | Կոնստանտին Խաբենսկի[1], Սերգեյ Գարմաշ[1], Բոգդան Ստուպկա[1], Միխայիլ Եվլանով[1], Ֆեոդոր Բոնդարչուկ, Նատալյա Սուրկովա, Աննա Միխալկովա, Aleksandr Polovtsev? և Տորբեն Քրեյմեր |
Օպերատոր | Սերգեյ Մաչիլսկի[1] |
Երաժշտություն | Սվյատոսլավ Յուրևիչ Կուրաշով[1] և Սերգեյ Ստարոստին |
Մոնտաժ | Մարինա Վասիլևա[1] |
Պատմվածքի վայր | Պսկովի մարզ |
Նկարահանման վայր | Պսկովի մարզ |
Կինոընկերություն | Սլովո[2] |
Տևողություն | 111 րոպե |
«Յուրայինները» (ռուս.՝ «Свои»), 2004 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ[3], որը նկարահանել է ռեժիսոր Դմիտրի Մեսխիևը։ Ֆիլմն ընդգրկվել է ռուսական 100 գլխավոր ֆիլմերի ցանկում ըստ «Աֆիշա» ամսագրի[4]։ Իվան Բլինովի դերի համար Բոգդան Ստուպկան առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի՝ որպես լավագույն դերասան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի օգոստոս։ Անսպասելիորեն ներխուժելով Պսկովի շրջանի գյուղերից մեկը՝ գերմանացիները գերի են վերցնում բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ քաղղեկ Լիվշիցին, չեկիստ Անատոլիին և երիտասարդ դիպուկահար Դմիտրի Բլինովին։
Լիվշիցին շանտաժի է ենթարկում բանտարկյալներից մեկը. վերցնում է նրա ուտելիքը՝ պաշտոնը և ազգությունը բացահայտելու սպառնալիքով (կոմիսար և հրեա), Անատոլին հաշվեհարդար է տեսնում շանտաժիստի հետ՝ կտրելով նրա կոկորդը ածելիով։
Ռազմագերիների շարասյան անցման վայրից ոչ հեռու գտնվում է Բլինովի հայրենի գյուղը. իմանալով այդ մասին՝ Լիվշիցը և Անատոլին որոշում են փախչել նրա հետ։ Բայց Բլինովի գյուղը վաղուց զբաղեցրել էին գերմանացիները, և Դմիտրիի հայրը՝ Իվան Բլինովը, ինչպես պարզվում է, տեղի ավագն է։ Նա պնդում է, որ ավագ համաձայնել է դառնալ բացառապես համագյուղացիների խնդրանքով, փախստականներին թաքցնում է գոմում, բայց նրա ասածը վստահություն չի ներշնչում. մանավանդ որ Իվանի ազգականը համոզում է նրան հանձնել փախստականներին, որոնց արդեն փնտրում են, հակառակ դեպքում թաքցնողներին սպառնում է գնդակահարություն։ Ի վերջո, հայրը վարվում է այնպես, ինչպես խիղճն է ասում իրեն՝ փրկում է ինչպես իր մերձավորներին, այնպես էլ նախկին գերիներին, որոնք պայքարի մեջ են մտնում ֆաշիստների և նրանց աջակիցների դեմ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Կոնստանտին Խաբենսկի | քաղղեկ Լիվշից |
Սերգեյ Գարմաշ | չեկիստ Տոլյա |
Միխայիլ Եվլանով | դիպուկահար Միտկա Բլինով |
Բոգդան Ստուպկա | Իվան Բլինով |
Նատալյա Սուրկովա | Աննա |
Աննա Միխալկովա | Կատերինա |
Ֆեոդոր Բոնդարչուկ | պոլիցմեյստեր Նիկոլայ |
Սերգեյ Դյաչկով | գրագիր շտաբում |
Ալեքսանդր Պոլովցև | մայոր շտաբում |
Աննա Բելովա | քույր |
Օքսանա Գլուշկովա | քույր |
Յուրի Զայցև | Միշա-պոլիցայ |
Սերգեյ Կոզիկ | պոլիցայ |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները տեղի են ունեցել Ռակովո գյուղում, Պսկովի մարզի Իզբորսկ, Օստրով և Պեչորա քաղաքներում[5]։ Նկարահանումների համար լքված գյուղերում գոմեր, բաղնիք են գնել։ Տները ապամոնտաժվել են, տեղափոխվել Ռակովո և նորից հավաքվել։ Ռակովոն վերածվել է Բլինիի՝ 1940-ականների սկզբի գյուղ՝ ամուր տնակներով և տնային կենդանիներով։ Ֆիլմում նշված Պերլիցա, Կուրցևոն և Բլինի գյուղերն իրականում գոյություն ունեն Պսկովի շրջանում և գտնվում են Սինյայա գետի ափին։
Ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործվել է PzKpfw 38(t) տանկը, որը Ռուսաստանում այս տեսակի միակ պահպանված ընթացային տանկն է, որը ներկայացված է Կուբինկայի զրահատանկային սպառազինության և տեխնիկայի ռազմապատմական թանգարանի ցուցադրությունում[6]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 թվականի հունիս - Մոսկվայի XXVI միջազգային կինոփառատոն, մասնակցություն մրցութային ծրագրին։
- «Ոսկե Գեորգի» գլխավոր մրցանակ փառատոնի լավագույն ֆիլմի համար
- «Արծաթե Գեորգի» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Դմիտրի Մեսխիև)
- «Արծաթե Գեորգի0╗ մրցանակ տղամարդու դերի լավագույն կատարման համար (Բոգդան Ստուպկա)[7][8]
- Ռուսական կինոքննադատների ժյուրիի մրցանակ հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար
- Ռուսաստանի կինոակումբների ֆեդերացիայի մրցանակ հիմնական մրցույթի լավագույն ֆիլմի համար
- 2004 - «Նիկա» մրցանակ։
- Լավագույն խաղարկային ֆիլմ 2004
- Լավագույն սցենար - Վալենտին Չեռնիխ
- Լավագույն օպերատոր - Սերգեյ Մաչիլսկի
- Լավագույն ձայն - Կոնստանտին Զարին
- 2004 թվական - «Ոսկե արծիվ» մրցանակ
- Լավագույն սցենար - Վալենտին Չեռնիխ
- Լավագույն դերասան կինոյում - Սերգեյ Գարմաշ
- Լավագույն օպերատորական աշխատանք - Սերգեյ Մաչիլսկի
- 2004 թվական - Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե խոյ» մրցանակ
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսուրա - Դմիտրի Մեսխիև
- Լավագույն սցենար - Վալենտին Չեռնիխ
- Տղամարդու լավագույն գլխավոր դեր - Բոգդան Ստուպկա
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի - Նատալյա Սուրկովա[9]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 europeanfilmawards.eu
- ↑ https://web.archive.org/web/20180212083812/https://www.europeanfilmacademy.org/2004.120.0.html
- ↑ «Отзывы и рецензии на фильм Свои». Kritikanstvo.
- ↑ 100 главных русских фильмов по версии журнала «Афиша» Արխիվացված 2014-05-21 Wayback Machine
- ↑ «Дмитрий Месхиев». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «PZ.38 сегодня». Военно-исторический музей бронетанкового вооружения и техники в Кубинке. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «26th Moscow International Film Festival (2004)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Elena Prokhorova. Dmitrii Meskhiev, Our Own, aka Us and Ours [Svoi] (2004). kinokultura.com.
- ↑ «2004». Russian Guild of Film Critics.
|