Յուստս Սիրմայս
Արտաքին տեսք
| Յուստս | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Justs |
| Ի ծնե անուն | Յուստս Սիրմայս Justs Sirmais |
| Նաև հայտնի է որպես | Justs |
| Ծնվել է | փետրվարի 6, 1995[1] (31 տարեկան) Կեկավա, Լատվիա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ, ռոք, սոուլ |
| Մասնագիտություն | երաժիշտ |
| Երգչաձայն | տենոր |
| Գործիքներ | վոկալ |
| Կրթություն | Ռիգայի առաջին պետական գիմնազիա |
Յուստս Սիրմայս (լատիշ․՝ Justs Sirmais, փետրվարի 6, 1995[1], Կեկավա, Լատվիա), լատիշ երգիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուստսը ծնվել է 1995 թվականի փետրվարի 6-ին Լատվիայի Կեկավա քաղաքում։ Ավարտել է առաջին պետական գիմնազիան։
Եվրատեսիլ 2016
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Յուստսը մասնակցում է լատիշական Supernova շոուին (Եվրատեսիլ 2016 երգի ամենամյա համերգի լատվիական նախընտրական փուլ)[2][3] իր «Heartbeat» երգով, որը հատուկ նրա համար գրել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի Լատվիայի մասնակից Ամինատա Սավադոգոն։
Եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ 2016 թվականի փետրվարի 28-ին, Յուստսը հաղթում է և ստանում իրավունք ներկայացնելու իր երկիրը Ստոկհոլմում կայանալիք Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Ալբոմ |
|---|---|---|
| 2016 | "Heartbeat" | Ոչ ալբոմի սինգլ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- ↑ Laufer, Gil (2016 թ․ հունվարի 24). «Latvia: Supernova 2016 acts to be revealed on 31 January». esctoday.com. ESCToday.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Roxburgh, Gordon (2016 թ․ հունվարի 31). «20 songs in Latvian line up revealed». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Roxburgh, Gordon (2016 թ․ փետրվարի 28). «Justs to represent Latvia in 2016 with Heartbeat». EBU.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յուստս Սիրմայս կատեգորիայում։ |