Յուն Շի Յուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուն Շի Յուն
Հասակը1.78 մ
Ծնվել էսեպտեմբերի 26, 1986(1986-09-26) (37 տարեկան)
ԾննդավայրՍունչոն, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա
ԿրթությունԿյոնգգի համալսարան
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Այլ անուն(ներ)윤동구 ― ծննդյան անուն
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան2009 ― ներկա
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Յուն Շի Յուն (հանգըլ՝ 윤시윤, ի ծնե՝ Յուն Դոնգ Գու, սեպտեմբերի 26, 1986(1986-09-26), Սունչոն, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հայտնի է դարձել «Թխելու վարպետը, Կիմ Տակգու» (հանգըլ՝ 제빵왕 김탁구), «Իմ հարևանը գեղեցիկ տղա է» (հանգըլ՝ 이웃집 꽃미남) դորամաներում խաղացած գլխավոր դերերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան անունը Յուն Դոնգ Գու է (հանգըլ՝ 윤동구)։ Յուն Շի Յուն անունը նա սկսել է օգտագործել գործակալության առաջարկությամբ՝ Սունչոնի քոլեջներից մեկը ընդունվելուց հետո։

Ընտանիքի միակ երեխան է։ Փոքր ժամանակ դաստիարակվել է պապիկի և տատիկի կողմից։ Երբ նրա հասակակիցները գնում էին մանկապարտեզ և սովորում անգլերեն, Յունը գնում էր սոդանգ՝ կոնֆուցիական ավանդական դպրոց և սովորում էր չինական վարքագիծ[1]։ Յունի յուրօրինակ մանկությունը ներկայացված էր «Բոբիկ ընկերները» շոուում՝ որպես «Պապիկիս հեծանիվը» երգ[2][3]։ Այնուհետև նա ընդունվել է Գյոնգիի համալսարանի Ընդհանուր արվեստի ֆակուլտետը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Actor Yoon Si Yoon talks about his childhood "I didn't go to kindergaten"». 2012 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  2. «Barefoot Friends, Kim Hyun Joong and Yoon Si Yoon's seaside camping». 2013 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «'Barefoot Friends' unveils 1st Ost 'My Story, My Song' featuring songs By Uee, Yoon Si Yoon and Kang Ho Dong». 2013 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուն Շի Յուն» հոդվածին։