Իմ հարևանը գեղեցիկ տղա է
Իմ հարևանը գեղեցիկ տղա է 이웃집 꽃미남 | |
---|---|
![]() | |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Երկիր | ![]() |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Ջունգ Ջունգ Հվա |
Գլխավոր դերերում | Փակ Շին Հյե |
Սցենարիստ | Կիմ Ըն Ջունգ, Յու Հյուն Սուկ |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | հունվարի 7, 2013-ից փետրվարի 25, 2013-ը |
Հեռուստաալիք | TvN (Հարավային Կորեա) |
Դիստրիբյուտոր | TvN (Հարավային Կորեա) |
Նախորդ | Reply 1997? |
Հաջորդ | Nine? |
Պաշտոնական կայքէջ |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Իմ հարևանը գեղեցիկ տղա է (հանգըլ՝ 이웃집 꽃미남, կորեերենի նոր ռոմանականացում՝ Yiutjib Ggotminam, երբեմն անվանում են Իմ գեղեցիկ տղաները)՝ 2013 թվականին դուրս եկած հարավկորեական սիրային կատակերգական հեռուստասերիալ է, որը նկարահանվել է Յու Հյուն Սուկի «Ես նայում եմ նրան ամեն օր» (Հանգըլ։ 나는 매일 그를 훔쳐본다) մանգայի հիման վրա[1][2]։ Դորամայի հերոսուհին՝ Պարկ Շին Հյեն է, միայնակ աղջիկ, որը ընդհանրապես դուրս չի գալիս սենյակից, բայց նա պատուհանից նայում է իր դիմացի հարևանին։ Սակայն այդ տղայի եղբոր հայտնվելուց հետո ամեն ինչ փոխվում է[3][4][5][6][7][8]։
Սերիաները հեռարձակվել են tvN-ի եթերով, 2013 թվականի հունվարի 7-ից մինչև փետրվարի 26-ը, երկուշաբթի և երեքշաբի օրերին ժամը 23։00-ին, 16 սերիայով։ Ռեժիսորն է Ջունգ Ջունգ Հվան (ով նախկինում նկարահանել է նաև «Գեղեցիկ տղան ռամյոնի խանութից»), իսկ սցենարի հեղինակն է Կիմ Ըն Ջունգը (Գաբի, Հվանգ Ջին Յի)։ Սա արդեն tvN-ի թվով երրորդ ֆիլմն է «գեղեցիկ տղաներ»-ի վերաբերյալ[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կո Դոկ Մին (կորեերենից թարգմանաբար նշանակում է «փակված գեղեցկուհի») տնային պայմաններում աշխատող գրական խմբագիր է, որը ժամանակի ընթացքում դադարում է շփվել արտաքին աշխարհի ու մարդկանց հետ և գրեթե դուրս չի գալիս տնից։ Ամեն օր նա իր դեղին հեռադիտակով հետևում է դիմացի տանն ապրող երիտասարդ բժշկին՝ Հան Թե Ջունին։ Առաջին անգամ նրանք հանդիպել են աշնանը այգում, և Դոկ Մին առաջին հայացքից սիրահարվել է նրան, դրանից հետո սկսել է հետևել նրան՝ առավոտից մինչ գիշեր։
Օ Ջին Րակը առցանց գրող է, և ապրում է Դոկ Միի հարևանությամբ։ Նա և իր նկարիչ ընկերը Օ Դոնգ Հունը համարյա ավարտում են իրենց «Զոմբիների ֆուտբոլ» վեբ–մանհվան, բայց այն չի ընտրվում, քանի որ համարում են հայտնի Էնրիկե Գըմի խաղի կրկնօրինակը։ Ջին Րակը սկսում է նոր մանհվա, որի գլխավոր հերոսը Կիմ Սըլ Գի անունով գեղեցկուհին, ով նայում է իր դիմացի հարևանին, և մանհվայի անունը դնում է «Իմ հարևանն գեղեցիկ տղան»։
Էնրիկե Գըմը Սեուլ է գալիս Իսպանիայից, նրա ճանապարհորդության նպատակը ««Կուպիդոնի նետ»–ն օգտագործելն է»։ Նա արդեն վաղուցվանից է, ինչ սիրահարված է իր մանկության ընկերուհուն՝ Յուն Սը Յոնգին, որը սակայն սիրում է Էնրիկեի մեծ զարմիկին՝ Հան Թե Ջունին, այդ իսկ պատճառով նա հանդիսանում է այդ երկուսի միջև որպես Կուպիդոն։
Երբ Էնրիկեն գալիս է Թե Ջունի բնակարան, նա «բռնում է» Դոկ Միին «աշխատանքի» ժամանակ։ Հենց այդ նույն օրն է, նոր հարևան Վատանաբե Ռյուն շփոթելով Դոկ Միի և Ջին Րակի բնակարանները, գալիս է Դոկ Միի բնակարան։
Այս բոլոր նոր մարդկանց իր կյանք մտցնելով՝ Դոկ Մին սկսում է կամաց–կամաց դուրս գալ արտաքին աշխարհ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարկ Շին Հյե, Կո Դոկ Միի դերում։ Ժամանակակից Ռապունցելը, որը թաքնված է արտաքին աշխարհից իր սեփական «աշտարակում»[10]։
- Յուն Շի Յուն, Էնրիկե Գըմի դերում։ Հանճար, ով 17 տարեկանում ստեղծել է վիդեոխաղ, նա զվարճությունների սիրահար, շատախոս և ֆուտբոլից չհոգնող մի տղա է[11]։
- Կիմ Ջի Հուն, Օ Ջին Րակի դերում։ Նա նորահայտ վեբ արտիստ է, հմայիչ և համառ անձնավորություն։ Նա նաև սիրահարված է Դոկ Միին։
Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գո Կյունգ Պյո, Օ Դոնգ Հունի դերում։ Նա Ջին Րակի սենյակակիցն ու նկարիչ ընկերն է, որը անվճար օգնում էնրան։ Նա հարուստ տղա է, որը փախել է տնից, բայց շատ է սիրում զվարճանալ, իսկ զվարճանքի գումարը վերջում տալիս է Ջին Րակը։
- Պարկ Սուն Ջին, Չհա Դո Հվիի դերում։ Բիզնես լեդի, որը վազում է դեպի առևտրի կենտրոններ։ Նա էլեգանտ, հանգիստ կերպար, բայց նրա և Դոկ Միի ընկերությունը երկար չի տևում, քանի որ նա վիրավիրում է Դոկ Միին։ Նա սիրահարված է Ջին Րակին և ցանկանում է գրավել նրա սիրտը։
- Կիմ Յուն Հյե, Յուն Սը Յոնգի դերում։ Նա Էնրիկե Գըմի ամենամոտ ընկերն ու առաջին սերն է[12]։
- Կիմ Ջունգ Սան, Հան Թե Ջունի դերում։ Էնրիկեի մեծ զարմիկը։ Նա բարդ հարաբերություններ ունի Սը Յոնգի հետ, և նա է ում հեռվից սիրում է Դոկ Մին։
- Միզուտա Կոուկի, Վատանաբե Ռյուի դերում։ Դոկ Միի նոր ճապոնացի հարևանը, որը եկել է Կորեա, որպեսզի սովորի Կորեայի խոհանոցը։
- Կիմ Սըլ Գի, Կիմ Սըլ Գիի դերում։ Վեբ մանհվաների խմբագիր, Ջին Րակի ու Դոնգ Հունի մանհվաների քննադատը[13]։
- Լի Ջոնգ Հուկ, կամեո 1-ին սերիայում։
- Պարկ Սը Յոնգ, նորահայտ աստղ, ով ցանկանում է նմանվել Դոկ Միին (կամեո, սերիա 16)[14].
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիա # | Օրիգինալի ցուցադրման օրը | Դիտողների քանակը (%)[15] |
---|---|---|
1 | 2013 թվականի հունվարի 7 | 0.552% (միայն tvN)[16] |
2 | 2013 թվականի հունվարի 8 | 0.841% (միայն tvN) |
3 | 2013 թվականի հունվարի 14 | 1.228% (tvN + Onstyle) |
4 | 2013 թվական հունվարի 15 | 1.504% (tvN + Onstyle) |
5 | 2013 թվականի հունվարի 21 | 1.309% (tvN + OnStyle) |
6 | 2013 թվականի հունվարի 22 | 1.690% (tvN + OnStyle) |
7 | 2013 թվականի հունվարի 28 | 1.445% (tvN + OnStyle) |
8 | 2013 թվականի հունվարի 29 | 1.409% (tvN + OnStyle) |
9 | 2013 թվականի փետրվարի 4 | 1.003% (tvN + OnStyle) |
10 | 2013 թվականի փետրվարի 5 | 1.390% (tvN + OnStyle) |
11 | 2013 թվականի փետրվարի 11 | 1.356% (միայն tvN) |
12 | 2013 թվականի փետրվարի 12 | 1.470% (միայն tvN) |
13 | 2013 թվականի փետրվարի 18 | 1.302% (միայն tvN) |
14 | 2013 թվականի փետրվարի 19 | 1.121% (միայն tvN) |
15 | 2013 թվականի փետրվարի 25 | 1.190% (միայն tvN) |
16 | 2013 թվականի փետրվարի 26 | 1.409% (միայն tvN) |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hong Grace Danbi (դեկտեմբերի 12, 2012)։ «Flower Boy Next Door Unveils Official Posters with Park Shin Hye and Yoon Shi Yoon»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2012-12-12
- ↑ Choi Eun-hwa (դեկտեմբերի 17, 2012)։ «Park Shin Hye is Bombarded with Love From Yoon Shi Yoon and Kim Ji Hoon for Flower Boy Next Door»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2012-12-19
- ↑ Jeon Su-mi (հոկտեմբերի 31, 2012)։ «Yoon Shi Yoon to Return to the Small Screen with Park Shin Hye in My Flower Boy Neighbor»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-09-ին։ Վերցված է 2012-11-18
- ↑ Lee Jin-ho (նոյեմբերի 27, 2012)։ «Yoon Shi Yoon and Park Shin Hye Get Together for My Flower Boy Neighbor»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2012-11-28
- ↑ Lee Hye-ji (նոյեմբերի 27, 2012)։ «Park Shin-hye, Yoon Si-yoon Gear Up for Shooting New Rom-com Drama»։ 10Asia։ Վերցված է 2012-11-28
- ↑ Lee In-kyung (դեկտեմբերի 24, 2012)։ «Park Shin Hye Says Her Ideal Type is the Onion-like Yoon Shi Yoon»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-01-09
- ↑ Hong Grace Danbi (դեկտեմբերի 27, 2012)։ «Yoon Shi Yoon Says Flower Boys Next Door is a Healthy Meal Prepared by a Nutritionist»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-01-09
- ↑ Ko Hong-ju (հունվարի 5, 2013)։ «Yoon Shi Yoon and Park Shin Hye Talk About What They Like About Cable Dramas»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-01-09
- ↑ Lee Hye-ji (հոկտեմբերի 31, 2012)։ «Park Shin-hye, Yoon Si-yoon to Pair Up in New Rom-com Drama»։ 10Asia։ Վերցված է 2012-11-18
- ↑ Hong Grace Danbi (հունվարի 4, 2013)։ «Park Shin Hye Promises Give Free Hugs If Ratings are High for Flower Boys Next Door»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին։ Վերցված է 2013-01-09
- ↑ Kim Yeon-ji (մարտի 7, 2013)։ «At 26, Yoon Si-yoon breaks out of his shell»։ Korea JoongAng Daily։ Վերցված է 2013-03-16
- ↑ Choi Eun-hwa (նոյեմբերի 21, 2012)։ «Kim Yoon Hye Cast as Yoon Shi Yoon's First Love for My Flower Boy Neighbor»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին։ Վերցված է 2012-11-21
- ↑ Lee Mi-na (հունվարի 13, 2013)։ '또' 김슬기의 찰진 욕, '이웃집 꽃미남'서 다시 한 번? [SNL Korea's actress Kim Seul-gie's sticky swear words, again on Flower Boys Next Door?]։ OhmyNews (Korean)։ Վերցված է 2013-01-19
- ↑ Hong Grace Danbi (փետրվարի 27, 2013)։ «School 2013's Park Se Young Makes Surprise Cameo in Flower Boys Next Door»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-11-ին։ Վերցված է 2013-02-28
- ↑ «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu»։ AGB Nielsen Media Research (Korean)։ Վերցված է 2013-01-07
- ↑ Hong Grace Danbi (հունվարի 8, 2013)։ «Ratings: Mon, 01.07.13: Flower Boys Bloom as The King Takes a Bow»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-26-ին։ Վերցված է 2014-06-27
|