Յուդիտ Վարգա
Յուդիտ Վարգա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ֆիդես[1] |
---|---|
Կրթություն՝ | Միշկոլցի համալսարան (2004) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 10, 1980[2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Միշկոլց, Հունգարիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Յուդիտ Վարգա (հունգ.՝ Varga Judit, սեպտեմբերի 10, 1980[2], Միշկոլց, Հունգարիա[2][3][4]), հունգարացի կին քաղաքական գործիչ և իրավաբան։ «Ֆիդես» կուսակցության անդամ է։ 2019 թվականի հուլիսի 12-ից արդարադատության գործող նախարարն է։ 2018-2019 թվականներին Հունգարիայի վարչապետի գրասենյակում Եվրոպական Միության հարցերով Հունգարիայի պետական քարտուղարն է[3][4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուդիտ Վարգան ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 10-ին[3] Միշկոլցում[4]։
1993-1999 թվականներին սովորել է Միշկոլցի Ավասյան վարժարանում։ 1999-2004 թվականներին սովորել է Միշկոլցի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 2002-2004 թվականներին ստացել է հանրապետական կրթաթոշակ։ 2003 թվականին Նյուրթինգեն-Գայսլինգենի Տնտեսագիտության և էկոլոգիայի բարձրագույն դպրոցի կողմից ստացել է «Erasmus» ուսանողական նախաձեռնության կրթաթոշակ։ 2001-2004 թվականներին եղել է Երկրորդ դիվիզիոնի լիգայում գործող (NB I. B) համալսարանի բասկետբոլի թիմի ավագ։ 2004 թվականին գերազանցությամբ (summa cum laude) ավարտել է Միշկոլցի համալսարանը։ 2005-2009 թվականներին եղել է Բուդապեշտի համալսարանի համերգային խմբի անդամ։ 2009 թվականին հանձնել է փաստաբանի որակավորման քննությունը[3][4]։
2004 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի հոկտեմբերն աշխատել է Բուդապեշտի «Freshfields Bruckhaus Deringer» իրավաբանական ընկերությունում, 2005 թվականի նոյեմբերից մինչև 2006 թվականի օգոստոսը՝ Բուդապեշտի «Hogan Lovells»-ում, 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի օգոստոսը՝ Բուդապեշտի շրջանային դատարանում և Պեշտի Կենտրոնական շրջանային դատարանում։ 2009 թվականի օգոստոսից աշխատել է որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավորի քաղաքական խորհրդական[3]. մինչև 2012 թվականի մայիսին Ադեր Հանոշի Հունգարիայի նախագահ ընտրվելը՝ Հանոշի գրասենյակում, այնուհետև մինչև 2014 թվականի մայիսը՝ Էրիկ Բանկիի գրասենյակում, ապա՝ Դյորդ Հելվենյի գրասենյակում[5]։
2018 թվականի մայիսի 22-ին վարչապետի գրասենյակում ստացել է Եվրոպական Միության հարցերով պետական քարտուղարի պաշտոնը[5]։ 2019 թվականի հուլիսի 12-ին Օրբանի չորրորդ կաբինետում ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ[3]։ Փոխարինել է Լասլո Տրոչանիին։
Տիրապետում է անգլերենին, գերմաներենին, ֆրանսերենին և իսպաներենին[3]։
Ամուսնացած է։ Ամուսինը Պետեր Մադյարն է (Magyar Péter)։ Ունի երեք երեխա[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 National Assembly Parliamentary Information System
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.kormany.hu/hu/miniszterelnokseg/europai-unios-fejlesztesekert-felelos-allamtitkar/az-allamtitkar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «The Minister» (անգլերեն)։ Government։ 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-02-ին։ Վերցված է 2020-04-08
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «dr. Varga Judit életrajza» (հունգարերեն)։ Kormányzat։ 2020։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-07-ին։ Վերցված է 2020-04-08
- ↑ 5,0 5,1 «Dr Judit Varga» (անգլերեն)։ Berlin Security Conference։ 2019։ Վերցված է 2020-04-08(չաշխատող հղում)
|