Յորքի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորքի հուշարձան
Յորքի հուշարձանը, 1914 թվական
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԳոյություն չունի

Յորքի հուշարձան (գերմ.՝ Yorck-Denkmal, ռուս.՝ Памятник Йорку), հուշարձան Արևելյան Պրուսիայի Քյոնիգսբերգ քաղաքում (այժմ` Ռուսաստանի Կալինինգրադ), որը նվիրված էր պրուսական ֆելդմարշալ կոմս Յոհան Դավիդ Լյուդվիգ Յորք ֆոն Վարտենբուրգին (1759-1830)։ Հուշարձանը տեղադրված է եղել 1913 թվականին և գոյութուն է ունեցել մինչև 1947 թվականը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կանգնեցվել է Լայպցիգի մոտ տեղի ունեցած ժողովուրդների ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի առթիվ։ Այդ իրադարձությունը լայնորեն նշվել է ամբողջ Գերմանիայում։ Արձանը առաջին բանակային կորպուսի սպաների պատվերով ստեղծել է քանդակագործ Վալտեր Ռոզենբերգը (1882-1945)։ Այն 1913 թվականին տեղադրվել է Վալտեր Սիմոնի անվան մարզադաշտի մոտ, որն այնուհետև վերանվանվել է Էրիխ-Կոխ-պլատց (այժմ` «Բալթիկա» մարզադաշտ)[1], իսկ 1938 թվականին տեղափոխվել է Թագավորական դարպասի առջևի գլասիսի մոտ, քանի որ մարզադաշտում սկսել են անցկացվել նացիստական հավաքներ ու շքերթներ[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հուշարձանը կորսվել է (1947 թվականին բրոնզե քանդակն ուղարկվել է վերաձուլման)։ Քաղաքում պահպանվել է միայն Լյուդվիգ Յորք ֆոն Վարտենբուրգի պատկերով բարձրաքանդակը Զաքհայմի դարպասի մոտ[1]։

Հուշարձանի պատվանդանը մինչև 1961 թվականը սկզբում օգտագործվել է որպես Իոսիֆ Ստալինի կիսանդրու, այնուհետև Կառլ Մարքսի կիսանդրու պատվանդան, որը տեղադրված էր Կրասնի և Կառլ Մարքսի փողոցների հատման վայրում, բայց Կառլ Մարքսի նոր կիսանդրու ստեղծումից հետո անհետացել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]