Յովան Ցվիյիչի հիշատակային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յովան Ցվիյիչի հիշատակային թանգարան
Տեսակթանգարան և մշակութային կառույց
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
ՎայրԲելգրադ
ՀասցեЈелене Ћетковић бр. 511000
Հիմնադրվել է1963
Քարտեզ
Քարտեզ

Յովան Ցվիյիչի հիշատակային թանգարան (սերբ.՝ Меморијални музеј Јована Цвијића), թանգարան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Գտնվում է սերբ գիտնական և աշխարհագրագետ Յովան Ցվիյիչի (1865-1927) ընտանեկան տանը։ Այն գտնվում է Կոպիտարևա գրադինայում՝ Բելգրադի Ելենա Չետկովիչի փողոցի թիվ 5 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յովան Ցվիյիչ (1865-1927)

Տունը կառուցվել է 1905 թվականին և 1963 թվականից գտնվում է պետության պահպանության ներքո (հռչակված է մշակույթի հուշարձան)։ Եզակի է իր ներքին հարդարանքով, որի ձևավորումը վերագրվում է Դրագուտին Ինկիոստրի Մեդենյակին, որը համարվում է ազգային դեկորատիվ արվեստի հիմնադիրներից մեկը[2]։ Ըստ նրա՝ Ցվիյիչը կիսում էր այն ժամանակվա մտավորականության՝ բալկանյան բանահյուսական տարրերի վրա հիմնված ազգային ոճ ստեղծելու անհրաժեշտությանն ուղղված ոգևորությունը։ Տունը բաղկացած է նախասրահից, հյուրասենյակից, նրա կնոջ՝ Լյուբիցայի սենյակից և աշխատասենյակից, իսկ բակում կա բարեկարգ պարտեզ[3]։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր տանը պահվում է Յովան Ցվիյիչի ժառանգությունը, որը բաղկացած է 1476 իրից, ներառյալ՝ ձեռագրեր, նամակներ, տետրեր, լուսանկարներ, քարտեզներ, քարտեզագրքեր, գրքեր, նկարներ, անձնական իրեր և այլն[4]։

Թանգարանում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են դասախոսություններ։ Դրագուտին Ինկիոստրին պատերն ու առաստաղները նկարազարդել է al seco տեխնիկայով, իսկ նախշերը ներշնչված են բուսական և կենդանական աշխարհի մոտիվներից և Դալմաթիայի, Մակեդոնիայի և Սերբիայի ավանդույթներից։ Նույն մոտիվները հանդիպում են տան կահույքի յուրաքանչյուր առարկայում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музеј Јована Цвијића Արխիվացված 2012-03-08 Wayback Machine, Приступљено 12. 4. 2013.
  2. О музеју, Приступљено 12. 4. 2013.
  3. Кућа Јована Цвијића Արխիվացված 2012-03-08 Wayback Machine, Приступљено 12. 4. 2013.
  4. О поставци, Приступљено 12. 4. 2013.
  5. О ентеријеру, Приступљено 12. 4. 2013.

 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]