Յոսիֆ Շնիտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բուլղար․՝ Йосиф Шнитер
բուլղար․՝ Йосиф Шнитер
Ծնվել էհոկտեմբերի 16 (28), 1852 կամ հոկտեմբերի 16, 1852(1852-10-16)[1][2]
ԾննդավայրՆովի Բիջով, Ավստրիական կայսրություն
Մահացել էմայիսի 9, 1914(1914-05-09) (61 տարեկան) կամ մայիսի 19, 1914(1914-05-19)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրՊլովդիվ, Բուլղարական թագավորություն
ԿրթությունՎիեննայի տեխնիկական համալսարան
 Josef Schnitter Վիքիպահեստում

Յոսիֆ (Յոզեֆ) Շնիտեր (բուլղար․՝ Йосиф Шнитер, անգլ.՝ Josef Schnitter, հոկտեմբերի 16 (28), 1852 կամ հոկտեմբերի 16, 1852(1852-10-16)[1][2], Nový Bydžov, Ավստրիական կայսրություն և Nový Bydžov[1] - մայիսի 9, 1914(1914-05-09) կամ մայիսի 19, 1914(1914-05-19)[1], Պլովդիվ, Բուլղարիա[1]), չեխական ծագմամբ բուլղարացի ճարտարապետ և տեղագրագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոսիֆ Շնիտերը ծնվել է 1852 թվականի հոկտեմբերի 16-ին Ավստրիական կայսրության Նովի Բիջով քաղաքում (ներկայում՝ Չեխիայի Հրադեց Կրալովեի երկրամասում)։ Սովորել է Վիեննայի տեխնիկական համալսարանի շինարարական ֆակուլտետում, որն ավարտելուց հետո տեղափոխվել է Ռուսական կայսրություն, որտեղ ընդունել է ուղղափառություն։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմիի ժամանակ մեկնել է Բուլղարիա և որպես ինժեներ օգնել է ռուսական կայսերական բանակին՝ կառուցելով նավակամուրջներ Դանուբ գետը մարտով անցնելու համար և ամրաշինական կառույցներ Պլևնայի պաշարման համար։ Յոսիֆ Շնիտերը վիրավորվել է մարտում։ Գնահատելով պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում Յոսիֆ Շնիտերի ներդրումը՝ նրան ստացել է պարգևատրական զենք (սուր) պաշարման գործողությունների հրամանատար ռուս գեներալ Էդուարդ Տոտլեբենից։

Պատերազմից հետո Յոսիֆ Շնիտերը հաստատվել է Պլովդիվում, որտեղ 1886 թվականին դարձել է քաղաքային ինժեներ, այնուհետև՝ ճարտարապետ՝ այդ պաշտոնում մնալով մինչև իր կյանքի վերջը։ Յոսիֆ Շնիտերը՝ որպես ճարտարապետ, մասնակցել է Պլովդիվի առաջին գլխավոր հատակագծի կազմման աշխատանքներին, որ նախաձեռնել էր Պլովդիվի կմետ (քաղաքապետ) Խրիստո Դանովը[3]։

Յոսիֆ Շնիտերը մահացել է 1914 թվականի ապրիլի 26-ին Պլովդիվում գրիպից հետո, որով նա վարակվել էր քաղաքային ջրմուղի վթարային վերանորոգման ժամանակ[4]։

Յոսիֆ Շնիտերի թոռնուհին՝ Մարիա Շնիտերը, ղեկավարել է Պլովդիվի համալսարանի փիլիսոփայության ու պատմության ֆակուլտետը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պլովդիվի մունիցիպալ խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ՝ քաղաքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար Յոսիֆ Շնիտերին հետմահու շնորհվել է Պլովդիվի պատվավոր քաղաքացու կոչում։
  • Պլովդիվում տեղադրվել է Յոսիֆ Շնիտերի արձանը[5], նրա անունն է կրում քաղաքի փողոցներից մեկը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Պլովդիվի առաջին գլխավոր հատակագծի ճարտարապետը՝ Յոսիֆ Շնիտերը մեծ դեր է ունեցել Բուլղարիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ժամանակակից տեսքի ձևավորման գործում։ Նրա աշխատանքների թվին են պատկանում հասարակական ու առևտրական կառույցներ, տասնյակ մասնավոր տներ, ինչպես նաև եկեղեցիներ, որոնց շարքում ամենահայտնին Սուրբ Աստվածածնի եկեղեցին է՝ Պլովդիվի թեմի մայր տաճարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1380-schnitter-josef
  3. Райчевски, Георги, Петков, Петко З. Пловдивските кметове. — Пловдив: изд. «Агенция Седем Д» ООД, 2005. — С. 36.
  4. Ще вдигат паметник на Йосиф Шнитер на Гроздовия пазар Արխիվացված 2016-04-24 Wayback Machine (բուլղ.)
  5. Памятник Иосифу Шнитеру, Пловдив (բուլղ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիֆ Շնիտեր» հոդվածին։