Յոհաննես վան Քյոլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհաննես վան Քյոլեն
Ծնվել է1654[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԴեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[1]
Մահացել է1715[1][2][3][4][5][6][7][8]
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]
ՔաղաքացիությունStatenvlag.svg Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մայրենի լեզուհոլանդերեն
Մասնագիտությունքարտեզագիր, instrument maker և ճանապարհորդ հետազոտող
ԵրեխաներGerard van Keulen?
Johannes van Keulen Վիքիպահեստում
Յոհաննես վան Քյոլեն, Հյուսիսային ծովի քարտեզը, շուրջ 1680 թ.

Յոհաննես վան Քյոլեն (հոլ.՝ Johannes van Keulen, 1654[1][2][3][4][5][6][7], Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ, Նիդերլանդներ[1] - 1715[1][2][3][4][5][6][7][8], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), 17-րդ դարի հոլանդացի քարտեզագիր: Հրատարակել է «Zee-Atlas» (Ծովային ատլաս) նավագնացության հայտնի ատլասը և «Zee-Fakkel» (Ծովային լապտեր) տեղեկատուն: 1678-1679 թվականներին Յոհաննես վան Քյոլենը տեղափոխվեց Ամստերդամ և 1680 թվականին ստացավ արտոնագիր Հոլանդիայի և Արևմտյան Ֆրիզլանդի նահանգներից, որը նրան թույլ էր տալիս տպագրել և հրապարակել ծովային ատլասներ ու նավագնացության տեղեկատուներ: Այդ գրքերում զետեղված էին քարտեզներ և ծովային ուղիների նկարագրություններ՝ նախատեսված նավի ղեկակալների համար, որպեսզի նրանք անվտանգ նավարկեն: Արտոնագիրը հարկավոր էր՝ բացառելու համար քարտեզների ու տեղեկությունների անօրինական արտատպումներն ու տպագրությունները: Դա հատկապես կարևոր էր ատլասների առումով, քանզի դրանք տպագրվում էին նախնական խոշոր ծախսերով, որոնք պետք է փոխհատուցվեին վաճառքից հետո:

Յոհաննես վան Քյոլենն իր ընկերությունն անվանեց «In de Gekroonde Lootsman» (Թագակալ լոցման): Շուտով նա իր ընկերություն աշխատանքի ընդունեց քարտեզագիր Կլաաս Յանսոն Վոոգթին (հոլ.՝ Claes Janszoon Vooght): 1681 թվականից թողարկվում է «Փայլատակող նոր ծովային լապտեր» (Nieuwe Lichtende Zee-Fakkel) հնգհատոր ատլասը, որի համար Վոոգթը կազմեց քարտեզներ, իսկ պատկերազարդումը հանձնվեց Յան Լույկենին: Հնգհատոր այս ատլասը թողարկվեց 1681-1684 թվականների ընթացքում, պարունակում էր 130-ից ավել նոր քարտեզներ և մեծ համբավ բերեց Յոհան վան Քյոլենին:

Յոհաննեսի որդին՝ Գերհարդ վան Քյոլենը (1678-1726) շարունակեց հոր գործը և նույնպես կազմեց նոր ատլասներ: Իսկ թոռը՝ Յոհաննես վան Քյոլեն Կրտսերը (1704-1755) ատլասների նոր ժողովածու է հրապարակում, որտեղ ներկայացված էին Ասիայի ծովային ուղիների քարտեզներ: Այն առաջին անգամ լույս տեսավ 1755 թվականին: Յոհաննեսի թոռնորդի Գերհարդ Հյուլստ վան Քյոլենը (1733-1801) թողարկեց «Zee-Fakkel»-ի վերջին հրատարակությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129000817 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 The Stuttgart Database of Scientific Illustrators 1450–1950
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Isidore — ISSN 2271-3816
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Artnet — 1998.
  8. 8,0 8,1 8,2 ECARTICO