Jump to content

Յոկո Հայաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոկո Հայաշի
ճապ.՝ 林陽子
Ծնվել է1956
ԾննդավայրՄիտո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան
Մասնագիտությունփաստաբան
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն

Յոկո Հայաշի (ճապ.՝ 林 陽子 Hayashi Yōko), (1956, Միտո, Ճապոնիա), ճապոնացի իրավաբան և Աթենա իրավաբանական գրասենյակի գործընկեր[1]։ Նախկինում՝ 2004-2006 թվականներին, եղել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության ենթահանձնաժողովի անդամ։ 2008 թվականին նա դարձել Է հանձնաժողովի անդամ, որը հետևում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարմանը[2], իսկ 2015 թվականին զբաղեցրել է կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովի նախագահի պաշտոնը[3]։ Հայաշին օգտագործել է իր իրավական փորձը՝ իրավիճակը բարելավելու և կանանց իրավունքները պաշտպանելու նպատակով[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոկո Հայաշին ծնվել է 1956 թվականի հունիսի 9–ին[5], Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայի վարչական կենտրոն Միտոյում[6], սովորել է Վասեդայի համալսարանում, որն ավարտել է 1979 թվականին իրավագիտության բակալավրի աստիճանով[7]։ 1983 թվականին ընդունվել Է Տոկիոյի «Դայնի» փաստաբանների ասոցիացիա[6], իսկ 2002-2004 թվականներին զբաղեցրել Է Ճապոնիայի կին իրավաբանների ասոցիացիայի նախագահի տեղակալի պաշտոնը[7]։ 1983-1997 թվականներին Հայաշին աշխատել է որպես բռնաբարությունների դեմ պայքարի Տոկիոյի ճգնաժամային կենտրոնի իրավախորհրդատու, իսկ 1995 թվականին եղել Է Ճապոնիայի կառավարության խորհրդական՝ Պեկինում կայացած ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի համաշխարհային համաժողովում։ 1996 թվականին նրա մեկնաբանությունը՝ «Ճապոնական կառավարության քաղաքականությունը կանանց նկատմամբ» վերնագրով, տպագրվում է «Ձայներ ճապոնական կանանց շարժումից» ամփոփագրում։ Մեկնաբանության մեջ քննադատվում էր Ճապոնիայում կանանց հավասարության եւ պաշտպանության բացակայությունը[8]։ Նա եղել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի փորձագիտական հանձնաժողովի (2000–2013 թվականներին) և Ճապոնիայի Նախարարների կաբինետի գենդերային հավասարության բյուրոյի հիմնական հարցերի հանձնաժողովի (2009 թվականից մինչ այժմ) անդամ[7]։ 2011-2012 թվականներին աշխատել Է Տոկիոյի էլեկտրական էներգիայի ընկերության «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի հետաքննության հանձնաժողովում[1][9]։

2004 թվականին դարձել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խրախուսման և պաշտպանության ենթահանձնաժողովի անդամի տեղակալ[10], որտեղ աշխատել է մինչև 2006 թվականը[2]։ 2008 թվականին դարձել է կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի անդամ[11] և իր պաշտոնավարման ընթացքում եղել է կանանց հակախտրականության հանձնաժողովի փորձագետ։ Հանձնաժողովը պատասխանատու է անդամ երկրներում մարդու իրավունքների վիճակի վերանայումներն ամբողջացնելու և կանանց ներգրավմանն ու պաշտպանությանն ուղղված նրանց գործունեությունը գնահատելու համար[4][12][13]: 2015 թվականին ստանձնել է կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովի նախագահի պարտականությունները[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Review on Child Abuse Prevention Law", Child Abuse and Neglect Vol. 2 No. 2, (2000) (in Japanese).
  • "What is 'Discrimination Against Women'?: Unfair treatment of women for reasons of pregnancy and birth and the equal opportunity law", Josei to Rodo 21 Vol. 15 No. 58, pp. 7–16 (2006) (in Japanese).
  • "Discrimination against children born out of wedlock in terms of inheritance", Handbook on Practice of International Human Rights Law (2007) (in Japanese).
  • "The Human Rights Council from the viewpoint of the Subcommission on Human Rights", Human Rights International No. 18, pp. 107–109 (2007) (in Japanese).
  • "Protection for victims under the revised anti-domestic violence law, the human rights mechanism in prospect", Yushindo-Kobunsha (Tokyo) (2007) (in Japanese).
  • "Women’s Rigts are Human Rights—issues surrounding the contemporary women’s rights", The memorial publication of 60th anniversary of Japan Civil Liberties Union, Shinhyoron (2007) (in Japanese).
  • "The 30th anniversary of CEDAW, the achievements and challenges”. Human Rights Monthly No. 251, (2009) (in Japanese).
  • "CEDAW –State Responsibility and Remedies to Victims", Gender and Law Society, Vol. 1 pp 139–153 (2012) (in Japanese).
  • "Implementation of the Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women in Japan", Journal of East Asia and International Law, Vol. 6 No. 2 (30 September 2013): pp 341–366 (in English). Database: DBpia

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Profile of Lawyers: Yoko Hayashi». Athena Law. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  2. 2,0 2,1 «Result of the Election of the members of the Committee on the Elimination of Discrimination against Women (CEDAW)». Ministry of Foreign Affairs of Japan. 2010 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  3. 3,0 3,1 «Committee on the Elimination of Discrimination against Women Reviews Situation of Women in Tuvalu». Geneva, Switzerland: The United Nations Office at Geneva (UNOG). 2015 թ․ փետրվարի 20. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  4. 4,0 4,1 Makino, Catherine (2009 թ․ հոկտեմբերի 3). «RIGHTS-JAPAN: Get Cracking on Gender Equality». Inter Press Service News Agency. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  5. «Hayashi - Biographical Data» (PDF). The Office of the United Nations High Commissioner for Human Rights. 2023 թ․ հունիսի 11. Վերցված է 2023 թ․ հունիսի 11-ին.
  6. 6,0 6,1 Martindale-Hubbell International Law Directory: Vol. 1: Europe, Asia, Australia, Middle East & Africa. New Providence, NJ: Martindale-Hubbell. 2003. ISBN 978-1-56160-588-0.
  7. 7,0 7,1 7,2 «Meeting of States Parties to the Convention on the Elimination of All Forms of Discrimination against Women». New York: United Nations Headquarters. 2010 թ․ հունիսի 28. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  8. Hayashi, Yoko (1996). «Policies of the Japanese Government Toward Women». In AMPO, Japan Asia Quarterly Review (ed.). Voices from the Japanese Women's Movement. Armonk, NY: Sharpe. էջեր 82–89. ISBN 1-56324-725-9.
  9. «Final Report: Investigation Committee on the Accident at Fukushima Nuclear Power Stations of Tokyo Electric Power Company» (PDF). www.cas.go.jp/. Japanese Cabinet, Deputy Director General Affairs Office. 2012 թ․ հուլիսի 23. էջ 4. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  10. «Subcommission on Promotion and Protection of Human Rights Concludes Fifty-Sixth Session». New York: United Nations. 2004 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  11. «Meeting of States Parties Elects 11 Expert Members to Committee on Elimination of Discrimination Against Women». New York: United Nations. 2008 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  12. «As Women's Anti-Discrimination Committee Begins Review of Country Reports, Spain Boasts Sweeping Legislative Changes, Facing Problems 'Without Embarrassment'». New York: United Nations. 2009 թ․ հուլիսի 22. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  13. Cusack, Simone (2012 թ․ հունիսի 15). «CEDAW Committee member Yoko Hayashi (Japan) calls for greater education about CEDAW and its Optional Protocol». Optional Protocol to CEDAW. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.