Ճապոնիայի Նախարարների կաբինետ
Ճապոնիայի Նախարարների կաբինետ ճապ.՝ 内閣 | |
---|---|
![]() Նախարարների կաբինետի պատկերանիշ | |
![]() Ճապոնիայի վարչապետի կառավարական նստավայր | |
Տեսակ | Ministries of Japan? |
Երկիր | ![]() |
Հապավում | ՃՆԿ |
Ստեղծման թվական | 1885 թվական |
Նախորդող մարմին | Դայձյոկան |
Փոխարինված է | Daijō-kan? |
Ենթարկում | Վարչապետ |
Վերադաս մարմին | Գործադիր իշխանություն |
Պետ | Սինձո Աբե |
Կարևորագույն փաստաթուղթ | Cabinet Act?, Q11394654? և Q11394713? |
Կայք | japan.kantei.go.jp |
Ճապոնիայի Նախարարների կաբինետ (ճապ.՝ 内閣 նայկակու), Ճապոնիայի բարձրագույն գործադիր մարմին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիայի Նախարարների կաբինետը հիմնադրվել է 1885 թվականին և հաստատվել Մեծ Ճապոնական կայսրության սահմանադրությամբ և 1889 թվականի № 135 «Նախարարների կաբինետի կառավարական համակարգի մասին» կայսերական ռեսկրիպտով։ Այդ որոշումների համաձայն՝ գործադիր իշխանության ամբողջությունը պատկանում էր կայսրին, որն իրավունք է ունեցել Նախարարների կաբինետը կազմավորել, վերակազմավորել և նշանակել Ճապոնիայի վարչապետին՝ այլ նախարարների առաջնորդին։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կրած պարտությունից հետո, 1947 թվականին, ընդունվել է Ճապոնիայի նոր սահմանադրությունը, որը ճապոնական միապետին՝ կայսրին զրկել է պետական կառավարման հանդեպ ազդեցությունից և այդ գործառույթները փոխանցել գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորող Ճապոնիայի Նախարարների կաբինետին։ Այդ կաբինետի կարգավիճակը և լիազորությունները հստակեցվել են 1947 թվականին դուրս եկած Նախարարների կաբինետի մասին օրենքով։ Այդ երկու փաստաթղթերում սահմանված իրավաբանական նորմերը գործում են մինչև հիմա։
Ճապոնիայի Նախարարների կաբինետը կազմված է նվազագույնը 14, իսկ հատուկ դեպքերում՝ 17 նախարարներից, որոնք գլխավորում են իրենց նախարարությունները (Նախարարների կաբինետի մասին օրենք։ Հոդված 2)։ Նրանց նշանակում է և ազատում Նախարարների կաբինետի առաջնորդը՝ Ճապոնիայի վարչապետը, իսկ նշանակումը հաստատովում է Ճապոնիայի կայսեր կողմից։ Յուրաքանչյուր նախարար պետք է քաղաքացիական անձ լինի։ Նախարարների կաբինետի անդամների ավելի քան կեսը պետք է ընտրվեն Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներից (Սահմանադրություն։ Հոդված 66, 68)։
Նախարարների կաբինետի կազմում է մտնում Ճապոնիայի Նախարարների կաբինետի քարտուղարությունը՝ գերատեսչություն, որն իրականացնում է խորհրդականի և վարչապետի ներկայացուցչի գործառույթները։
Նախարարների կաբինետը հաշվետու է Ճապոնիայի խորհրդարանի՝ երկրի պետական իշխանության բարձրագույն մարմնի առջև (Սահմանադրություն։ Հոդված 66)։ Խորհրդարանն իրավունք ունի անվստահություն հայտնել կաբինետի հանդեպ՝ ավտոմատ կերպով նրա բոլոր անդամներին աշխատանքից ազատ արձակելով (Սահմանադրություն։ Հոդված 70)։
Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործող սահմանադրության համաձայն՝ Նախարարների կաբինետն իրականցնում է հետևյալ գործառույթները՝
- գործածում է օրենքները և պետական գործերի նկատմամբ իրականացնում ընդհանուր հսկողություն (Հոդված 73),
- վարում է Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը (Հոդված 73),
- կնքում է իրենց խորհրդարանի վավերացմանն ուղղված պայմանագրեր (Հոդված 73),
- ղեկավարում է և հետևում պաշտոնատար անձանց գործառույթներին (Հոդված 73),
- կազմում է բյուջե և այն ներկայացնում է խորհրդարանի քննարկմանը (Հոդված 73),
- հայտարարում է կառավարության հրամաններ Սահմանադրության և օրենքների որոշումների կատարման համար (Հոդված 73),
- հաստատում է համաներումները, ներումները, պատժի մեղմացումները, դատավճռի կատարումից ազատումը և իրավունքների վերականգնումը (Հոդված 73),
- Կայսեր հաստատմանն է առաջադրում Ճապոնիայի Գերագույն դատարանի նախագահին (Հոդված 6. Абзац 2),
- իրականացնում է խորհուրդներ և հաստատում կայսեր պետական կառավարմանը չվերաբերող արարողակարգային գործողությունները (Հոդված 7),
- նշանակում է Ճապոնիայի Գերագույն դատարանի և ստորին մակարդակի դատարանների դատավորներին (Հոդված 79։ Պարբերություն 1, Հոդված 80։ Պարբերություն 1)։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները 2018 թվականի մարտի 19-ին պատասխանատվության են կանչել ֆինանսների նախարարությանը և վարչապետ Սինձո Աբեին՝ պահանջելով հեռանալ Սինձո Աբեի կաբինետից[1]։
Սինձո Աբեի գլխավորած կառավարության վարկանիշը վերջին վեց ամիսների ընթացքում հասել է ամենացածր նշագծին։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում իշխանության հանդեպ դժգոհության մակարդակն աճել է 11 տոկոսով և կազմել 48 %։ Իսկ ներկայիս Նախարարների կաբինետն աջակցողների թիվը պակասել է 13 տոկոսով (31 %)[2]։
2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է կառավարության նոր կազմի մասին, սակայն Նախարարների կաբինետում իրենց պաշտոնները պահպանել են 6 նախարար։ Համարվում է, որ նրանք վարչապետ Սինձո Աբեի հետ լավ հարաբերությունների մեջ են[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Оппозиционные партии в парламенте Японии призвали Синдзо Абэ к ответу в связи со скандалом_Russian.news.cn»։ russian.news.cn։ Վերցված է 2018-03-21
- ↑ «Рейтинг правительства Японии упал до рекордного минимума»։ Российская газета (ռուսերեն)։ 2018-03-19։ Վերցված է 2018-03-21
- ↑ Korrespondent.net։ «В Японии назначили новое правительство» (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-02
- ↑ 日本放送協会։ «第4次安倍改造内閣 閣僚名簿を発表 | NHKニュース»։ NHKニュース (ճապոներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-02-ին։ Վերցված է 2018-10-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 清宮四郎, 佐藤功編『国会・内閣』(憲法講座 3)東京: 有斐閣、1964年(ճապոներեն)
- 日本行政学会編『内閣制度の研究』(年報行政研究 21)東京: ぎょうせい、1987年(ճապոներեն)
- 内閣制度百年史編纂委員会編『内閣制度百年史』東京: 内閣官房、1985年—1995年(ճապոներեն)
- 川北隆雄, 尾上進勇編『内閣府』(完全新官庁情報ハンドブック 1)、東京: インタメディア出版、2001年(ճապոներեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт Кабинета Министров Японии(ճապոներեն)(անգլ.)
- Официальный сайт Секретариата Кабинета Министров Японии(ճապոներեն)(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճապոնիայի Նախարարների կաբինետ կատեգորիայում։ |