Յասուո Ֆուքուդա
Յասուո Ֆուքուդա 福田 康夫 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 16, 1936[1][2] (86 տարեկան) |
Ծննդավայր | Տակասակի, Գումմա կամ Սետագայա, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վասադա համալսարան և Azabu Junior and Senior High School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ամուսին | Կիյոկո Ֆուկուդա |
Ծնողներ | հայր՝ Տակեո Ֆուկուդա, մայր՝ Միե Ֆուկուդա |
Զբաղեցրած պաշտոններ | Ճապոնիայի վարչապետ, Chief Cabinet Secretary?, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ և Minister of State for Gender Equality? |
Կուսակցություն | Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Տացուո Ֆուկուդա |
![]() |
Յասուո Ֆուքուդա (ճապոներեն` 福田 康夫, հուլիսի 16, 1936[1][2], Տակասակի, Գումմա և Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), 2007-ից 2008 թթ.եղել է Ճապոնիայի 91-րդ վարչապետը։
Հաջորդել է հրաժարական տված վարչապետ Շինզո Աբեին, 2007 թվականին ընտրվելով Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ և սեպտեմբերին դարձել է վարչապետ։
Հրաժարական է տվել 2008 թ. սեպտեմբերի 1-ին[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թաքասաքիում, հետագայում Ճապոնիայի 67-րդ Նախկինում վարչապետը դարձած Թաքեո Ֆուքուդայի ընտանիքում։ Մեծացել է Տոկիոյում, 1959 թ. ավարտել է Վասեդա համալսարանը, ստանալով տնտեսագետի աստիճան։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նավթային ընկերությունում։
1976-ից 78 թթ. իր հոր` Թաքեո Ֆուքուդայի վարչապետ եղած ժամանակ դարձավ քաղաքական քարտուղար։ 1978-ից 1989 թվականները եղել է Քիզայի ֆինանսական հաստատության տնօրենը։
Նաև եղել է Ճապոնիայի կանոեյի ֆեդերացիայի նախագահը մինչև վարչապետ դառնալը[4]։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թ. մասնակցել է Ներկայացուցիչների պալատի ընտրարշավին և դարձել է անդամ։ Հետո, 1997 թ. ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ և 2000 թ. դարձել է Յոշիրո Մորիի աշխատակազմի քարտուղար։
2007 թ. սեպտեմբերին, Աբեի հրաժարականից հետո, ֆուքուդան հայտարարում է, որ մասնակցելու է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի ընտրություններին, որով պետք է որոշվեր նաև վարչապետի հարցը։ Ֆուքուդան ստանում է մեծ աջակցություն, այդ թվում նաև՝ արտգործնախարար Նոբութաքա Մաչիմուրայի գլխավորած ԼԴԿ խմբակցության կողմից, որի անդամ էր Ֆուկուդան։ Նրա կողմից էր նաև ֆինանսների նախարար Ֆուքուշիրո Նուքագան[5]։ Ֆուքուդայի միակ մրցակից Թարո Ասոն հրապարակայնորեն խոստովանեց իր հավանական պարտության մասին ընտրություններից մի շաբաթ առաջ[6]։
Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններում Ֆուուդան Ասոյի 197 քվեի դիմաց ստանում է 330-ը[7] Որպես Ճապոնիայի 91-րդ վարչապետ պաշտոնապես ընտրվում է սեպտեմբերի 25-ին[8], ստանալով 338 քվե։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինե թագուհու շքանշան
Ծառայությունների շքանշան (Նորվեգիա)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Kato Taku (սեպտեմբերի 1, 2008)։ «Fukuda Resigns as Japan's Prime Minister Citing Gridlock»։ Bloomberg։ Վերցված է սեպտեմբերի 1, 2008
- ↑ Appointment of Mr. Yasuo Fukada, President of Japan Canoe Federation as Prime Minister of Japan.
- ↑ "Japan's finance chief not to run for ruling party president", Associated Press (International Herald Tribune), September 14, 2007.
- ↑ "Former FM Aso acknowledges probable defeat in Japan's leadership race" Archived 2007-10-13 at the Wayback Machine., Associated Press (International Herald Tribune), September 16, 2007.
- ↑ "Fukuda Chosen to Replace Abe as Japan's Prime Minister", VOA News, September 23, 2007.
- ↑ «LDP leader Fukuda elected prime minister»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (ճապոներեն)
![]() |
Յասուո Ֆուքուդա Վիքիպահեստում |
---|
|