Թարո Ասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թարո Ասո
麻生 太郎
Taro Aso cropped.jpg
Ծնվել է 1940 թ․ սեպտեմբերի 20
Ծննդավայր Ճապոնիա Իիզուքա, Ճապոնիա
Քաղաքացիություն Flag of Japan.svg Ճապոնիա
Կրոն Կաթոլիկություն
Կրթություն Գաքուշուինի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Ստենֆորդի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, դիվանագետ, ձեռնարկատեր և տնտեսագետ
Աշխատանք Ճապոնիայի վարչապետ
2008 թ. սեպտեմբեր-2009 թ. սեպտեմբեր
Ամուսին Թիքաքո Ասո
Ծնողներ հայր՝ Թաքաքիշի Ասո, մայր՝ Քազուքո Ասո
Զբաղեցրած պաշտոններ Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Deputy Prime Minister of Japan, Minister of Internal Affairs and Communications, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ[1] և Minister of Finance
Քաղաքական կուսակցություն Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Grand Cross with diamonds of Order of the Sun of Peru
Անդամություն Alliance of LDP smokers
Կայք aso-taro.jp
Tarō Asō Վիքիպահեստում

Թարո Ասո (ճապոներեն` 麻生 太郎, սեպտեմբերի 20, 1940)` ճապոնացի քաղաքական գործիչ է, 2008 թվականի սեպտեմբերի ընտրությունների արդյունքում դարձել է Ճապոնիայի 92-րդ վարչապետը, պաշտոնավարել է մինչև 2009 թ. սեպտեմբեր ամիսը։
2012 թ. ընտրություններում Ճապոնիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարած հաղթանակից հետո նշանակվել է Շինզո Աբեի աշխատակազմի Արտաքին գործերի նախարար, մնացել է այդ պաշտոնում մինչև 2012 թ. դեկտեմբերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թ. Իիզուքայում։ Հայրը՝ Թաքաքիշի Ասոն եղել է ցեմենտ արտադրող ընկերության նախագահ և սերտ կապեր է ունեցել վարչապետ Քաքուեյ Թանաքայի հետ։ Մայրը՝ Քազուքո Ասոն եղել է վարչապետ Շիգերու Յոշիդայի դուստրը։
Գաքուշուինի համալսարանում քաղաքատնտեսության աստիճանի հասնելուց հետո ուսանել է Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում, սակայն, ուսումը թողել է կիսատ։ Նավով տուն վերադառնալիս մնացել է Լոնդոնում և ուսանել է այնտեղի տնտեսագիական դպրոցում։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու տարի աշխատել է Սյերա Լեոնեի ադամանդի հանքերում, մինչև քաղաքացիական պատերազմի պատճառով հայրենիք վերադառնալը։ Ապա, 1966 թ. սկսել է աշխատակցել իր հոր ընկերությանը և 1973-ից մինչև 1979 թվականները եղել է ընկերության նախագահը։ Ընկերության համար աշխատելով, 1960-ականներին ապրել է Բրազիլիայում և այնտեղ սկսել է տիրապետել պորտուգալերենին[2]։
Նաև եղել է 1976 թ. Մոնրեալի օլիմպիական խաղերում Ճապոնիայի մարզական հրաձգության թիմի անդամ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել 1979 թ. և վերընտրվել է ութ անգամ։ 1988 թ. դարձել է խորհրդարանի կրթության փոխնախարար։
2007 թ. սեպտեմբերին Աբեի հրաժարականից կարճ ժամանակ անց Ասոն հայտարարել է վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու իր մտադրության մասին, սակայն, նրանից առաջ անցավ Յասուո Ֆուքուդան։
2007 թ. Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում Ֆուքուդան հաղթեց Ասոյին, նրա 197 ձայների դիմաց ստանալով 330 ձայն։
2008 թ. օգոստոսի 1-ին Ֆուքուդան Ասոյին նշանակում է ԼԴԿ գլխավոր քարտուղար։ Անսպասելիորեն, 2008 թ. սեպտեմբերի 1-ին Յասուո Ֆուքուդան հայտարարում է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։ Սեպտեմբերի 22-ին Ասոն ընտրվում է ԼԴԿ նախագահ։[3][4] Երկու օր անց Կայսեր կողմից պաշտոնապես նշանակվում է վարչապետ։

Հավատքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարո Ասոն կաթոլիկ քրիստոնյա է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]