Յան Սյուցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Սյուցին
չինարեն՝ 楊嗣龍
Ծնվել էսեպտեմբերի 23, 1821(1821-09-23)[1]
ԾննդավայրGuiping, Guigang, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան
Մահացել էսեպտեմբերի 2, 1856(1856-09-02)[1] (34 տարեկան)
Մահվան վայրՆանկին, Jiangning Fu
ՔաղաքացիությունՑին կայսրություն[2] և  Taiping Heavenly Kingdom
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Յան Սյուցին (չինարեն՝ 楊秀清, սեպտեմբերի 23, 1821(1821-09-23)[1], Guiping, Guigang, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Չինաստան - սեպտեմբերի 2, 1856(1856-09-02)[1], Նանկին, Jiangning Fu), Տայպինյան ապստամբության առաջնորդներից և գլխավոր հրամանատարներից մեկը։

Մինչև Տայպինյան ապստամբությունը Յանը վաճառական էր Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանում։ 1848 թվականին նա քրիստոնեություն է ընդունել այն բանից հետո, երբ, իր խոսքերով, Աստված հայտնվել է նրա տեսիլքում։ Յանը մարդկանց համար բուժական նիստեր է անցկացրել և իր շուրջը հավաքել մի խումբ նվիրյալների։

Ապստամբության սկսվելուն պես Յանը միացել է դրան և արագ դարձել դրա առաջնորդներից մեկը։ 1851 թվականին, երբ Հոնգ Սիուքուանը ստանձնել է «Երկնային կայսեր» կոչումը, վերջինս նշանակել է Յան Սյուցինին որպես բանակի գլխավոր հրամանատար։ Հետագայում Յանը ստացել է «Արևելյան թագավոր» կոչումը («Դոնգվանգ»), ինչպես ապստամբության մյուս երեք առաջնորդները։

Յանը ստեղծել է լրտեսների լայն ցանց, և 50-ականների կեսերին համարվում էր տայպին առաջնորդներից ամենաազդեցիկը։

1853 թվականին Յանի հրամանատարությամբ զորքերը գրավել են Նանկինը, որը դարձել է Տայպինի մայրաքաղաքը։ Տայպինների երկնային կայսր Հունը կորցրել է հետաքրքրությունը քաղաքականության հանդեպ և ավելի մեծ ուշադրություն է սկսել հատկացնել իր հարեմին։ Յանը նշանակվել է կառավարության ղեկավար և ապստամբների շրջանում իրական իշխանություն է ձեռք բերել։

Հետագայում Յանի և Հունի միջև հակասություններ են առաջացել, այդ թվում և` կրոնական հարցերի շուրջ։ Բացի այդ, Հունը կասկածներ է հայտնել, որ Յանը ցանկանում է գրավել բացարձակ իշխանությունը։ 1856 թվականի սեպտեմբերի 2-ին Յան Սյուցինն սպանվել է այն մարդկանց կողմից, որոնց Հոնգ Սիուքուանն ուղարկել էր Տայպին նահանգի մայրաքաղաք Նանկին։ Հաջորդ երեք ամիսների ընթացքում Հունի հրամանով սպանել են Յանի ամբողջ ընտանիքը և նրա հազարավոր կողմնակիցներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]