Jump to content

Յան Մլակար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Մլակար
սլովեն.՝ Jan Mlakar
Քաղաքացիությունը  Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1998(1998-10-23)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Slovenska Bistrica, Սլովենիա
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Յան Մլակար (սլովեն.՝ Jan Mlakar; հոկտեմբերի 23, 1998(1998-10-23)[1], Slovenska Bistrica, Սլովենիա), սլովենացի ֆուտբոլիստ, «Պիզա» ակումբի և Սլովենիայի հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մլակարը «Դոմժալե» ակումբի սան է, որին միացել է 2009 թվականին։ 2012 թվականին Յանը փորձաշրջան է անցել իտալական «Ռոմայում», սակայն տեղափոխությունը չի կայացել։ «Դոմժալեի» պատանեկան թիմերում նա եղել է գլխավոր աստղը.2012/13 մրցաշրջանում Սլովենիայի մինչև 15 տարեկանների առաջնությունում դարձել է 32 գոլի հեղինակ, իսկ մեկ տարի անց արդեն թիմի կազմում մինչև 17 տարեկանների կազմում 18 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ։ Nike Premier Cup 2013 երիտասարդական մրցաշարի տարածաշրջանային փուլում Մլակարը խփել է 6 գոլ[2]։

2014 թվականի ամռանը Մլակարը փորձաշրջան է անցել իտալական «Ֆիորենտինայի» երիտասարդական թիմում։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև Միլանի «Ինտերն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին», սակայն 2015 թվականի հունվարին ֆլորենտական ակումբին հաջողվեց հաղթել սլովենացի հարձակվողի համար պայքարում։ Տրանսֆերի արժեքը կազմել է մոտ 1 միլիոն եվրո[2]։ 2017 թվականի ապրիլի 30-ին «Պալերմոյի» դեմ խաղում Յանը նորամուտը նշեց իտալական A Սերիայում։ Այդ հանդիպումը նրա համար միակն էր «Ֆիորենտինայի» կազմում։ 2017 թվականի հուլիսի 7-ին խաղային պրակտիկա ստանալու համար Մլակարը վարձավճարով տեղափոխվել է Սերիա B-ի «Վենեցիա» ակումբ[3]։ Օգոստոսի 6-ին «Պորդենոնեի» դեմ Իտալիայի գավաթի խաղում Յանը նորամուտը նշեց նոր թիմում[4]։ Կես տարվա ընթացքում «Վենեցիայում» Մլակարը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 21 րոպե և արդեն 2018 թվականի հունվարին ժամանակից շուտ վերադարձել է «Ֆիորենտինա»[5]։

Վարձակալությունից վերադառնալուց անմիջապես հետո Մլակարը վաճառվել է սլովենական «Մարիբորին»։ Գործարքի պայմանների համաձայն՝ «Ֆիորենտինան» ստացել է ֆուտբոլիստի հետագա վաճառքից ստացված հասույթի կեսի իրավունքը[5]։ Փետրվարի 25-ին «Ալյումինի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Սլովենիայի առաջնությունում[6]։ Ապրիլի 11-ին «Տրիգլավի» դեմ խաղում Յանն իր առաջին գոլը խփեց «Մարիբորի» կազմում[7]։

2019 թվականի հունվարին Մլակարը տեղափոխվեց անգլիական «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»՝ կնքելով 3,5 տարվա պայմանագիր։ Գործարքի համաձայն՝ 2018/19 մրցաշրջանի մնացած հատվածը նա վարձավճարով անցկացրել է «Մարիբորում»[8]։ Մլակարը 2018/19 մրցաշրջանում օգնել է «Մարիբորին» հաղթել Սլովենիայի առաջնությունում[9]։

2019 թվականի հուլիսի 24-ին Մլակարը մեկ տարվա վարձակալության է տրվել անգլիական Չեմպիոնշիփի «Քուինզ Պարկ Ռեյնջերս» ակումբին[9]։ Օգոստոսի 13-ին Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց նոր ակումբում։ Այս խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով Մլակարը գոլ խփեց «Ռեյնջերսի» կազմում, որոնք ի վերջո հաղթանակ տարան[10]։

2020 թվականի հունվարի 31-ին Մլակարը հետ է կանչվել «ՔՊՌ»-ի վարձակալությունից և մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալվել «Ուիգան Ատլետիկին»[11][12]։ Հուլիսի 4-ին նորամուտը նշել է ակումբում՝ փոխարինման դուրս գալով «Բրենտֆորդի» դեմ արտագնա խաղում[13]։

2020 թվականի օգոստոսի 14-ին «Մարիբորում» հերթական վարձակալության է տրվել մինչև մրցաշրջանի ավարտը[14]։ Ակումբի կազմում դարձել է առաջնության արծաթե մեդալակիր՝ «Մուրայի» տիտղոսը զիջելով միայն խփած գոլերի տարբերությամբ։

2021 թվականի հուլիսի 1-ին 4 տարվա պայմանագիր է կնքել Սպլիտի «Հայդուկի» հետ[15]։ Հուլիսի 17-ին Զագրեբի «Լոկոմոտիվի» դեմ խաղում նա նորամուտը նշեց Խորվաթիայի առաջնությունում[16]։ Նույն մրցավեճում Յանը դուբլի հեղինակ դարձավ՝ իր առաջին գոլերը խփելով «Հայդուկի» կազմում։

Օգոստոսի 27-ին Մլակարը տեղափոխվեց «Պիզա»[17]։ Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 3 մլն եվրո[18][19]։ Օգոստոսի 29-ին «Պարմայի» դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր թիմում[20]։

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մլակարը Սլովենիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Չեխիայի[21], Գերմանիայի[22] և Բելգիայի թիմերի դեմ խաղերին[23]։

2021 թվականի հունիսի 1-ին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Մլակարը նորամուտը նշեց Սլովենիայի հավաքականի կազմում[24]։ Հունիսի 4-ին Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում Յանն իր առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում[25]։

Գոլերը Սլովենիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. Հունիսի 4, 2021 Բոնիֆիկա, Կոպեր, Սլովենիա Ջիբրալթար Ջիբրալթար 4:0 6:0 Ընկերական հանդիպում
02. Սեպտեմբերի 10, 2023 Օլիմպիական մարզադաշտ, Սերրավալե, Սան Մարինո Սան Մարինո Սան Մարինո 0:2 0:4 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարիբոր»
  • Սլովենիայի չեմպիոն՝ 2018/19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Fantioni, Stefano. (2015 թ․ հունվարի 9). «Ecco chi è Jan Mlakar, il talento sloveno acquistato dai viola» (իտալերեն). Cantera Viola. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Bargellini, Luca. (2017 թ․ հուլիսի 7). «UFFICIALE: Fiorentina, Jan Mlakar in prestito al Venezia» (իտալերեն). TUTTOmercatoWEB. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Венеция VS. Порденоне 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 «Official: Fiorentina sell Mlakar» (անգլերեն). Football Italia. 2018 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Марибор VS. Алюминий 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  7. «Триглав VS. Марибор 0:5» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. «Brighton: Jan Mlakar and Tudor-Cristian Baluta join Seagulls» (անգլերեն). BBC. 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  9. 9,0 9,1 «Slovenian striker Jan Mlakar joins QPR» (անգլերեն). Queens Park Rangers F.C. 2019 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «QPR 3-3 Bristol City (5-4 on pens): Rangers through on spot-kicks» (անգլերեն). BBC. 2019 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  11. «Mlakar heads to Wigan». www.brightonandhovealbion.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  12. FC, Wigan Athletic (2020 թ․ հունվարի 31). «Latics add Brighton & Hove Albion forward Jan Mlakar on loan». Wigan Athletic FC. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Brentford beat Wigan to narrow gap». BBC Sport (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «Maribor zaostril konkurenco v napadu – Slovenski nogometni portal». snportal.si. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  15. «Hajduk verjame v Slovenca: Jan Mlakar je podpisal in bo zdaj videl, kaj je priložnost in hkrati pritisk - Novica - Nogomania». www.nogomania.com. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  16. «Jan Mlakar » 1. HNL 2021/2022». worldfootball.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «Jan Mlakar ha firmato per il Pisa! - Pisa Sporting Club» (իտալերեն). 2023 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «Calciomercato Pisa, in attacco arriva Jan Mlakar dall'Hajduk Spalato». Quotidiano Sportivo (իտալերեն). 2023 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  19. «Hajduk i Pisa SC dogovorili transfer Jana Mlakara». NACIONAL.HR (խորվաթերեն). 2023 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 28-ին.
  20. «Пиза VS. Парма 1:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  21. «Чехия (до 17) VS. Словения (до 17) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  22. «Словения (до 17) VS. Германия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  23. «Словения (до 17) VS. Бельгия (до 17) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  24. «Северная Македония VS. Словения 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  25. «Словения VS. Гибралтар 6:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.