Յան Կուլչիկ
| Յան Կուլչիկ | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 24, 1950[1] |
| Ծննդավայր | Բըդգոշչ, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան |
| Մահացել է | հուլիսի 28, 2015[1] (65 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա |
| Գերեզման | Jeżyce cemetery in Poznań |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան, Uniwersytet Ekonomiczny w Poznaniu? և High School No. 6, Bydgoszcz? (1968) |
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
| Մասնագիտություն | ձեռնարկատեր և իրավաբան |
| Աշխատատու | Western Institute? |
| Ամուսին | Grażyna Kulczyk? |
| Ծնողներ | հայր՝ Henryk Kulczyk? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Sebastian Kulczyk? և Dominika Kulczyk? |
Յան Կուլչիկ (լեհ.՝ Jan Jerzy Kulczyk[2], հունիսի 24, 1950[1], Բըդգոշչ, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հուլիսի 28, 2015[1], Վիեննա, Ավստրիա), լեհ ձեռնարկատեր, «Kulczyk Holding» և «Kulczyk Investment House» միջազգային ընկերության ղեկավար, միլիարդատեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Կուլչիկը ծնվել է 1950 թվականի հունիսի 24-ին Բիդգոշչ քաղաքում։ Ավարտել է Պոզնանի Ադամ Միցկևիչի համալսարանը և Պոզնանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը։ Եղել է Միջազգային իրավունքի դոկտոր (1975), երկու տարի Պոզնանի Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արևմտյան ինստիտուտի գիտաշխատող։
1981 թվականին հիմնադրել է «Interkulpol»-ը՝ առաջին արտասահմանյան ընկերություններից մեկը Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ 1998 թվականին ստացել է Լեհաստանի վերածննդի շքանշանի ասպետական խաչ։ 2007 թվականից եղել է Միջազգային Կանաչ Խաչի նախագահ։
Նախկին կինը՝ Գրաժինա Կուլչիկը, Պոզնանում գտնվող «Stary Browar» առևտրի և արվեստի կենտրոնի սեփականատերն է։ Նրանց դուստրը՝ Դոմինիկա Կուլչիկ-Լյուբոմիրսկան (Արքայազն Լյուբոմիրսկու նախկին կինը), «Kulczyk Foundation» նախաձեռնողը և նախագահն է, իսկ 2013 թվականից՝ Լեհաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահը։
Մահացել է 2015 թվականի հուլիսի 29-ին Վիեննայի հիվանդանոցում՝ սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով[3]։.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «JAN JERZY KULCZYK ('50) - Wyszukiwarka - Internetowy Monitor Sądowy i Gospodarczy» (լեհերեն). www.imsig.pl. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Jan Kulczyk nie żyje Արխիվացված 2015-07-31 Wayback Machine (լեհ.)
- ↑ «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 6 marca 1998 r. o nadaniu orderów» (լեհերեն). prawo.sejm.gov.pl. 1998 թ․ մարտի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 22 czerwca 2015 r. o nadaniu orderów» (լեհերեն). prawo.sejm.gov.pl. 2015 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.