Յան Կալինչակ
Յան Կալինչակ սլովակ.՝ Ján Kalinčiak | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 10, 1822[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարտին, Ժիլինայի շրջան |
Վախճանվել է | հունիսի 16, 1871[1][2][3][…] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Մարտին, Ժիլինայի շրջան[4][5] |
Գերեզման | National Cemetery in Martin |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, մանկավարժ, գրական քննադատ, արձակագիր, ուսուցիչ, cultural worker և լրագրող |
Լեզու | սլովակերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հալլե-Վիտենբերգի համալսարան |
![]() |
Յան Կալինչակ (սլովակ.՝ Ján Kalinčiak, օգոստոսի 10, 1822[1][2][3][…], Մարտին, Ժիլինայի շրջան - հունիսի 16, 1871[1][2][3][…], Մարտին, Ժիլինայի շրջան[4][5]), սլովակ գրող, բանաստեղծ, գրաքննադատ, մանկավարժ։ Սլովակիայի գրականության մեջ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից է։ Յան Կալինչակը նաև տեսաբան է, ով փորձել է ձևակերպել գրական ռոմանտիզմի գեղագիտական սկզբունքները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Կալինչակը ծնվել է 1822 թվականի օգոստոսի 10-ին Գորնե-Զատուրչե գյուղում, հոգևորականի ընտանիքում։ Սովորել է Բրատիսլավայում ու Գալլ-Վիտենբերգի համալսարանում։
1846 թվականից Մոդրա քաղաքի գիմնազիայում աշխատել է որպես փիլիսոփայության ուսուցիչ, այնուհետև դարձել է գիմնազիայի տնօրեն։ 1858 թվականից մինչ 1869 թվականը աշխատել է Ցեշինում, որտեղ մտերմացել է Միխալ Գոջայի հետ, ով «Matica slovenská» ազգային մշակութային-լուսավորական միության հիմնադիրն է։
Թոշակի անցնելուց հետո տեղափոխվել է Մարտին քաղաք, որտեղ խմբագրել է «Orol» ամենամսյա լրագիրը։
Յան Կալինչակը մահացել է 1871 թվականի հունիսի 16-ի Մարտին քաղաքում։ Թաղված է Մարտինի Ժողովրդական գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Կալինչակի տպագրված առաջին ստեղծագործությունները չափածո էին, սակայն նա առավել հայտնի ՝ որպես Սլովակիայի ռոմանտիզմի ականավոր վարպետ։ Հարել է Լյուդովիտ Շտուրի ռոմանտիկական դպրոցին։
Յան Կալինչակը հեղինակել է պատմական թեմատիկայով ստեղծագործություններ, պատմվածքներ ու վիպակներ, որոնցում պատկերված է մանր կալվածատեր ազնվականների կյանքը։
Պատմական թեմատիկայով գրքերում («Միլկոյի շիրիմը», 1845—1846 և այլն), «Լիպտովի կոմսը» (1852) վեպում արտացոլված են ազգային-ազատագրական պայքարի գաղափարները։ Դուրս գալով ռոմանտիզմի սահմաններից՝ գրողը «Ընտրություններ» (1860) գրքում ճշմարտացի, ռեալիստական տեսանկյունից պատկերել է մանր կալվածատեր ազնվականության կենցաղն ու բարքերը (վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, 1957)։
Ընտրյալ երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Králův stůl (1842),
- Bojovník, báseň, která zľidověla (1846),
- Krakoviaky,
- Márii od Jána,
- Pozdravenie (1847),
- Rada,
- Moja mladosť,
- Smutný pohrab
Արձակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bozkovci (1842),
- Milkov hrob,
- Bratova ruka (1845),
- Púť lásky,
- Mládenec slovenský,
- Svätý Duch,
- Reštavrácia (1860),
- Orava (1870)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Калинчак Ян // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ján Kalinčiak(սլովակ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կալինչակ» հոդվածին։ |
|