Յամաշիտա Ռին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յամաշիտա Ռին
ճապ.՝ 山下りん
Դիմանկար
Ծնվել էհունիսի 16, 1857(1857-06-16)
ԾննդավայրKasama, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մահացել էհունվարի 26, 1939(1939-01-26) (81 տարեկան)
Մահվան վայրKasama, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունՏոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունսրբանկարիչ և նկարչուհի
 Yamashita Rin Վիքիպահեստում

Յամաշիտա Ռին (ճապ․山下りん, հունիսի 16, 1857(1857-06-16), Kasama, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա - հունվարի 26, 1939(1939-01-26), Kasama, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնական ուղղափառ եկեղեցու սրբապատկերների նկարչուհի։ Նա առաջին ճապոնացի անկախ կին նկարիչն էր[1], առաջին ճանաչված յոգա(Արևմտյան ոճի նկարչական ուղղություն, որը տարածված էր Ճապոնիայում) նկարչուհին[2]։ Ռինը սովորել է Ռուսաստանում[3], նրա աշխատանքները կարելի է տեսնել Ճապոնիայի ավելի քան քառասուն եկեղեցիներում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաշիտան ծնվել է 1857 թվականին սամուրայների ընտանիքում՝ Կասամա տիրույթում, այժմյան Իբարակի պրեֆեկտուրայում։ Նրա ընտանիքը դժվարություններ է կրել հոր մահից հետո՝ 1863 թվականին։ 15 տարեկանում նա փախել է տնից՝ խուսափելով հողագործի հետ ամուսնությունից։ Վերադառնալուց հետո մեկ տարի անց մեկնել է Տոկիո՝ նկարչություն սովորելու։ Այնտեղ նա սովորել է սկզբում Ուկիյո-է արվեստագետներ Տոյոհարա Չիկանոբուի և Տոյոհարա Կունիչիկայի հետ, այնուհետև Մարույամա դպրոցի սան Ցուկիոկա Ռանսեցուի (月岡藍雪) հետ,ապա ուսուցման համար դիմել Նակամարու Սեյջուրոյին (中丸精十郎y): 1877 թվականին նա ընդունվել է Kōbu Bijutsu Gakkō (工部美術学校) դպրոց, նրա հոնորարները վճարել է Կասամայի նախկին դայմյոն(զինվորական ֆեոդալ Ճապոնիայում), որին ծառայել է Յամաշիտայի հայրը։

Կասամայում Յամաշիտան սովորել է Անտոնիո Ֆոնտանեզիի մոտ։ Մեկ տարի անց ընդունել է ուղղափառ քրիստոնեություն՝ կնքվելով Իրինա անունով։ Դժգոհ լինելով Ֆոնտանեզիի իրավահաջորդից՝ Յամաշիտան թողել է ուսումը 1880 թվականին։

1880 թվականի դեկտեմբերին, Իվան Դիմիտրովիչ Կասատկինի դրդմամբ, նա Յոկոհամայից նավով մեկնել է Ռուսաստան՝ սրբապատկերներ պատրաստելու։ Մարտին ժամանելով Սանկտ Պետերբուրգ՝ նա մտել է Նովոդևիչի մենաստան, իր օրագրային գրառումներում նշել է իր տխրությունը, քանի որ տանտերերը նախապատվությունը տալիս էին ավելի շատ հունական, քան իտալական նկարչությանը։ Սա նկարագրել է որպես օբակե-է(Ճապոնական բանահյուսության մեջ հրեշների, ուրվականների կամ ոգիների ընդհանուր անվանումը)։

1883 թվականին նա Բեռլինով և Փարիզով վերադարձել է Ճապոնիա՝ ապրիլին ժամանելով Յոկոհամա։ Յամաշիտան այնուհետև բնակություն է հաստատել և արհեստանոց բացել Տոկիոյում՝ Սուրուգադայի սեմինարիայում, այն հողերում, որոնք պատկանում էին Սուրբ Հարության տաճարին։ 1889 թվականին նա կարճ ժամանակով վերադարձել է Կասամա։ 1905 թվականին մահացել է նրա ավագ եղբայրը, իսկ երեք տարի անց՝ մայրը։ Ռուսական հեղափոխությունը անորոշություն էր ստեղծել եկեղեցու համար և ընդհատել ֆինանսական աջակցության ուղիները։

1918 թվականին Յամաշիտան լքել է Տոկիոն և վերադարձել տուն՝ Կասամա, որտեղ էլ ապրել է հաջորդ երեսուն տարին՝ թոշակով և իր խնայողություններով, ինչպես նաև քառասուն իեն վճարով, որը նա ստանում էր Եկեղեցուց յուրաքանչյուր հունիս և դեկտեմբեր ամիսներին։

1937 թվականին մՅամաշիտան կորցրել է նաև կրտսեր եղբորը։

Յամաշիտան մահացել է եղբոր մահից երկու տարի անց՝ 1939 թվականի հունվարի 26-ին 81 տարեկան հասակում[2][3][5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամաշիտայի ստեղծագործություններից մի քանիսն են միայն կրում հեղինակի ստորագրությունը, սակայն մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նկարչճուհու ստեղծած նրա սրբապատկերները տարածված են Ճապոնիայի ավելի քան քառասուն եկեղեցիներում[2][4]։ Նկարներ, գծանկարներ և նրա կյանքին ու արվեստին վերաբերող այլ նյութեր ցուցադրվում են Կասամայում՝ Հակուրինկյոյում (白凜居)[6]: Նրա ստեղծագործությունների մի մասը, և դրանցից լավագույնները, անհետացել են 1923 թվականի Տոկիոյի երկրաշարժի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Պետական ​​Էրմիտաժի հավաքածուի մեջ Ռին Յամաշիտայի «Քրիստոսի հարությունը» կտավը միակն է, որ պահպանվել է Ռուսաստանի տարածքում։ Սրբապատկերը նվիրվել է ռուսական գահի ժառանգորդ Նիկոլայ Ալեքսանդրովիչին 1891 թվականին Ճապոնիա կատարած այցի ժամանակ։ Հայտնի վարպետ Յասուջի Տակայը սրբապատկերի համար փայտե շրջանակ է պատրաստել ճապոնական ոճով։ Սկզբում սրբապատկերը պահվել է Սանկտ պետերբուրգի Անիչկովի պալատում, իսկ թագադրումից հետո այն տեղափոխվել է Ձմեռային պալատ։

Ճապոնիայում առաջին ճապոնացի պատկերանկարչի աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը պահպանվել է մինչ օրս, անցկացվում են նկարչի աշխատանքների ցուցահանդեսներ, հրատարակվում են գրքեր, հոդվածներ, ֆիլմեր և հեռուստատեսային հաղորդումներ։

1992 թվականին նկարահանվել է ռուս-ճապոնական «Ռին․ սրբապատկերի լեգենդը» գեղարվեստական ​​ֆիլմը[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 山下りん [Yamashita Rin] (ճապոներեն). Ibaraki Prefecture. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 Yamanashi Emiko (1995). «Chapter 11: Yamashita Rin and the Development of Icon Painting in Meiji Japan». In Rimer, J. Thomas (ed.). A Hidden Fire: Russian and Japanese Cultural Encounters, 1868-1926. Stanford University Press. էջեր 133–152. ISBN 978-0804725132.
  3. 3,0 3,1 Uspensky, Michail V. (1995). «An Orthodox Icon by Yamashita Rin: the Japanese Painter of the Meiji Period». International Research Center for Japanese Studies#Publications. International Research Center for Japanese Studies. ISSN 0915-0986.
  4. 4,0 4,1 山下りん聖像所蔵教会一覧表 [List of Icons by Yamashita Rin by Church] (ճապոներեն). Japanese Orthodox Church. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. 山下りん年表 [Yamashita Rin - Chronology] (ճապոներեն). Hakuryinkyo. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. 白凜居 [Hakuryinkyo] (ճապոներեն). Kasama Tourism Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. https://culture.gov.ru/services/reestr-prokatnykh-udostovereniy/619153/ Рин — легенда об иконе
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամաշիտա Ռին» հոդվածին։