Յակուբ Լեյկին
Յակուբ Լեյկին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1906[1] |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1942 |
Մահվան վայր | Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[1] |
Գերեզման | Okopowa Street Jewish Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փաստաբան |
Յակուբ Լեյկին (լեհ.՝ Jakub Lejkin, 1906[1] - հոկտեմբերի 29, 1942, Վարշավա, Գեներալ-նահանգապետություն, Նացիստական Գերմանիա[1]), հրեական ծագմամբ լեհ փաստաբան, ով համագործակցում էր Վարշավայի գետտոյի գերմանական օկուպացիոն ուժերի հետ։ 1942 թվականի մայիսից մինչև հուլիսի 19-ը հրամանատար Ժոզեֆ Շերինսկու ժամանակավոր ձերբակալությունից հետո, եղել է հրեական ոստիկանության փոխգնդապետ և գործող հրամանատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Յակուբ Լեյկինը Վարշավայում աշխատել է որպես փաստաբան։ Վարշավայի գետտոյի կազմավորումից հետո նա միացել է հրեական ոստիկանությանը։ Հայտնի է իր առանձնահատուկ դաժանությամբ, մասնակցել է դեպի համակենտրոնացման ճամբարներ բնակչության տեղահանմանը։
Նա մահապատժի ենթարկվեց «Հրեական պայքար» կազմակերպության նախաձեռնությամբ։ 1942 թվականի հոկտեմբերի 29-ին Գենսոյ փողոցում (այժմ `Մորդխայա Անելևիչի փողոց) գնդակահարվել է Ելիաշ Ռուժանսկիի կողմից։ Յակուբ Լեյկինի սպանությունը «Հրեական պայքար» կազմակերպության կողմից իրականացված մահվան առաջին դատավճիռն էր[2]։
Յակուբ Լեկինը թաղվել է Օկոպովի փողոցի վրա գտնվող հրեական գերեզմանատան գլխավոր ծառուղում (12-րդ թաղամաս)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Polski Słownik Judaistyczny (польск.)
- ↑ Emil Kerenji. Jewish Responses to Persecution: 1942–1943. — Rowman & Littlefield, 2014. — P. 173-174. — 600 p. — (Documenting Life and Destruction: Holocaust Sources in Context (Volume 4)). — ISBN 9781442236271
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jan Jagielski. Przewodnik po cmentarzu żydowskim w Warszawie przy ul. Okopowej 49/51. Z. 1, Kwatery przy Alei Głównej. Warszawa: Towarzystwo Opieki nad Zabytkami. Społeczny Komitet Opieki nad Cmentarzami i Zabytkami Kultury Żydowskiej w Polsce, 1996, s. 30. ISBN 83-90-66296-5.