Յակով Սվերդլովի հուշարձան (Եկատերինբուրգ)
Յակով Սվերդլովի հուշարձան | |
---|---|
Յակով Սվերդլովի հուշարձանը | |
Տեսակ | տեսարժան վայր և հուշարձան |
Քանդակագործ | Matwei Jakowlewitsch Charlamow? |
Ճարտարապետ | Sigismund Dombrovskyi? |
Ստեղծում | հուլիսի 15, 1927 |
Բարձրություն | 5,2 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Paris Commune Square? |
Բնակավայր | Կիրովսկի շրջան |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Yakov Sverdlov, Yekaterinburg Վիքիպահեստում |
Յակով Սվերդլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Якову Свердлову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը նվիրված է կոմունիստական կուսակցության և Խորհրդային Միության պետական գործիչ Յակով Միխայլովիչ Սվերդլովին։ Գտնվում է Փարիզյան կոմունայի հրապարակում՝ Լենինի պողոտայի մեջտեղում՝ Ուրալի դաշնային համալսարանի և օպերայի ու բալետի թատրոնի միջև[1]։ Քաղաքի առավել ճանաչվող խորհրդանիշերից է[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականի գարնանը կուսակցության և խորհրդային ակտիվի նիստում առաջարկություն է արվել ի նշան հարգանքի տեղադրել Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի առաջին նախագահ Յակով Սվերդլովի հուշարձանը։ Ըստ մտահղացման՝ բոլշևիկ հեղափոխականը պետք է պատկերվեր «հռետորի տեսքով, որը խստաշունչ Ուրալի բանվորական զանգվածին կոչ է անում համառ պայքարի և ապստամբության», իսկ պատվանդանը պետք է «խորհրդանշեր Ուրալի վայրի բնությունը»։ Քաղաքացիների շրջանում հայտարարվել էր հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ, սակայն այն չէր տվել դրական արդյունքներ, և աշխատանքը հանձնարարվել էր լենինգրադցի քանդակագործ Մատվեյ Խառլամովին։ Հուշարձանը ստեղծելու համար հավաքվել է գրեթե 200 հազար ռուբլի ժողովրական փող[3]։
Հուշարձանը բացվել է 1927 թվականի հուլիսի 15-ին՝ Եկատերինբուրգը Կոլչակի զորքերից ազատագրելու ութերորդ տարեդարձի օրը[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակի բարձրությունը 3,93 մետր է, տեղադրված է գրանիտե պատվանդանի վրա, որի բարձրությունը 5,2 մետր է[2]։
Ամբողջ հասակով քանդակը պատկերում է գլուխը բաց և շարժման դինամիկայի մեջ աջ ձեռքը մի կողմ տարած Յակով Սվերդլովին։ Հենց այս դիրքն էր բնորոշ բոլշևիկ հեղափոխականին նրա հրապարակային ելույթների ժամանակ։ Դեմքը կատարվել է դիմանկարային նմանության հատկանիշներով։ Քանդակը ներկված է սև։
Պատվանդանը կոպիտ մշակված գրանիտի մի կտոր է, որի ճակատին փորագրված է հետևյալ մակագրությունը[2].
Յակով Միխայլովիչ Սվերդլովին (ընկեր Անդրեյին). ուրալցի բանվորներ։ |
Հուշարձանը ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը պատկերված է ԽՍՀՄ 1948 թվականի 30 կոպեկ և 1 ռուբլի արժողությամբ փոստային նամականիշերին (երկուական տարբերակով` ատամնիկներով և առանց), որոնք թողարկվել են Սվերդլովսկ քաղաքի (այժմ ՝ Եկատերինբուրգ) հիմնադրման 225-ամյակի առթիվ[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятник Я. М. Свердлову, Екатеринбург». 2ГИС. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Васильев, Владимир (2015 թ․ հուլիսի 15). «В Свердловске появился лучший в области памятник советской эпохи». Областная газета. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 3,0 3,1 Свод памятников истории и культуры Свердловской области / под ред. Звагельской В. Е. — Екатеринбург: ИД «Сократ», 2007. — Т. 1. Екатеринбург. — С. 516—517. — 536 с. — 7000 экз. — ISBN 978-5-88664-313-3
- ↑ «1339—1341. 225-летие Свердловска. 3 марки». markimira.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «1342—1344. 225-летие Свердловска. 3 марки». markimira.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.