Յակաբ-հեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակաբ-հեգ
Տեսակլեռ
Երկիր Հունգարիա
Վարչատարածքային միավորԲարանյա
ԼեռնաշղթաMecsek?
Բարձրությունը ծովի մակարդակից602 մետր

Յակաբ-հեգ (հունգ.՝ Jakab-hegy), Մեչեկ լեռնաշղթայի արևմտյան մասի ամենբարձր լեռն է։ Գտնվում է Հարավային Հունգարիայում։ 602 մ բարձրություն ունի[1]։ Լեռը հայտնի է իր տարբեր աշխարհաբանական կազմավորումներով և պատմական վայրերով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռը գտնվում է Պեչից հուսիս-արևմուտք։ Այն վեր է խոյանումմիջինդանուբյան դաշտավայրի վրա։ Լավ եղանակին լեռան վրայից կարելի է տեսնել Արևելյան Մեչեկի 682 մ բարձրությամբ Զենգյոն լեռը։

Լեռը առաջացել է պալեոզոյան դարաշրջանում և կազմված է պերմյան դարաշրջանի ավազաքարից[2]։ Էրոզիայի գործունեության արդյունքում ձևավորվել է մի քանի ժայռային ձևավորումներ, մասնավորապես «Բաբաշ Սերկյովեկ» («Մարդանման քարերի շարք») և «Ժոնգորկյո» («Ժոնգորա քար»)[3]։

Յակաբ-հեգում է գտնվում երկրի միակ ուրանի խոշոր հանքավայրը։ Արդյունահանումը սկսվել է 1950-ական թվականներին խորհրդային աջակցությամբ։ 1982 թվականից վերամշակված ուրանը սկսվել է օգտագործվել Պակշայի ատոմակայանի շահագործման համար։ Արդյունահանման բարձր գնի պատճառով, ինչպես նաև Սառը պատերազմի ավարտից հետո գների անկումը հանգեցրեց 1990-ական թվականներին հանքավայրի փակմանը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներից սկսած լեռան վրա բնակություն են հաստատել մարդիկ։ Երկաթե դարում լեռան վրա կառուցվել է խոշոր ամրոց, որը դարձավ հալշտատյան մշակույթի և կելտերի կարևոր քաղաքական կենտրոններից մեկը։ Հռոմեկան նվաճումներից հետո ամրոցը լքվեց, բայց ամրոցի պատնեշները դեռևս տեսանելի են։

Միջնադարում լքված ամրոցի կենտրոնում ձևավորվեց գյուղ։ Նրա հովանավորն էր Սուրբ Հակոբոսը և այստեղից էլ գալիս է լեռան անունը։ 1225 թվականին լեռան վրա կառուցվել է Պաուլինյան միության վանք, որը գործել է մինչև Հունգարիան օկուպացվել է թուրքերի կողմից։ 1736 թվականին այն կրկին վերակառուցվեց, բայց 1828 թվականին այն լքվեց և դրանից հետո այն լքված է մնացել։ Մեր օրերում պահպանվել են միայն ավերակները[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pécs lexikon I. (A-M). Főszerk. Romváry Ferenc. Pécs: Pécs Lexikon Kulturális Nonprofit Kft. 2010. 343. o. ISBN 978-963-06-7919-0
  2. Pierre Jolivet, Jorge Santiago-Blay, Michael Schmitt: Research of chrysomelidae. BRILL 2009. S. 236.
  3. Babás Szerkövek Արխիվացված 2018-11-29 Wayback Machine (венг.)
  4. PDF Արխիվացված 2021-12-08 Wayback Machine (венг.)
  5. Buzás Gergely: A Jakab-hegyi pálos kolostor, Várak, Kastélyok, Templomok, III/4. 2007. augusztus, 8-11.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակաբ-հեգ» հոդվածին։