Յալի (կղզի)
![]() | |
Տեսակ | լեռ և կղզի |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Դոդեկանես և Nisyros Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Դոդեկանես |
Երկարություն | 5,1 կմ |
Լայնություն | 0,25 կմ |
Մակերես | 4,558 |
![]() | |
![]() | |
Յալի (հուն․՝ Γυαλί ), հրաբխային կղզի Եգեյան ծովում՝ Հունաստանում։ Տեղակայված է Կոսից հարավ, Նիսիրոսից՝ հյուսիս։ Մտնում է Դոդեկանես կղզիների խմբի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը 21 մարդ է[1]։ Կղզու տարածքը կազմում է 4,558 քառակուսի կիլոմետր[2], երկարությունը հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք՝ 5 կիլոմետր, լայնությունը՝ 0,5-2 կիլոմետր։
Յալի գյուղը հիմնվել է 1961 թվականին[3]։ Մտնում է Մանդրակիոն միության Նիսիրոս համայնքի Կոս արվարձանային միավորի Հարավային Եգեյան կղզիների արվարձանի մեջ։
Կղզում, ինչպես հնում, այնպես էլ հիմա, արդյունահանում են պեմզա, պեռլիտ և վանակատ։ Պեղվել է հին գերեզման, ամբողջական կառույց և այլ կառույցների ավերակներ՝ պատկանող նոր քարե դարին (մ․ թ․ 4-րդ հազարամյակ) և պղնձե խարամով երկու հալաման մ․ թ․ 6000-5300թթ․, ինչը վկայում է վաղ մետալուրգիայի մասին։ Գտածոները դրված են Մանդրակիոնում՝ Նիսիրոսի Հնագիտական թանգարանում[4]։
Յալին ոչ ակտիվ հրաբուխ է, տեղակայված է Նիսիրոս հրաբուխից 7 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի հրաբխային երկու գմբեթ՝ կղզու հարավ-արևմուտքում և հյուսիս-արևելքում, միացված նեղ պարանոցով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | բնակչություն,
մարդ |
---|---|
1991 | 16[5] |
2001 | 13[5] |
2011 | ↗ 21[1] |
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
- ↑ «Γυαλί (νησίς) (Δωδεκανήσου)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-07-30
- ↑ Μελίνα Φιλήμονος-Tσοποτού (2012)։ «Αρχαιολογικό Μουσείο Νισύρου» (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ Վերցված է 2018-09-28
- ↑ 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22
|