Նիսիրոս
Նիսիրոս
հուն․՝ Νίσυρος | ||
Կոորդինատներ | 36°35′ հս․ լ. 27°10′ ավ. ե.HGЯO | |
Տեղագրություն | Հարավային Եգեյան կղզիներ | |
Կղզեխումբ | Դոդեկանես | |
Ջրատարածություն | Եգեյան ծով | |
Մակերես | 41,6 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 698 մ | |
Բնակչություն (2011) | 1008 մարդ | |
Բնակչության խտությունը | 20 մարդ/կմ2 | |
Հղում | www.nisyros.gr | |
Նիսիրոս (հուն․՝ Νίσυρος), կղզի Եգեյան ծովում, պատկանում է Հունաստանին:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մտնում է Դոդեկանես (Հարավային Սպորադներ) կղզեխմբի մեջ: Գտնվում է Կոս և Տիլոս կղզիների միջև: Կղզին ունի 8 կմ տրամագիծ և զբաղեցնում է մոտ 41,6 կմ² տարածք[1]: Նիսիրոս կղզին գրեթե կլոր է: Ռելիեֆը լեռնային է: Կղզու վրա գտնվում է համանուն հրաբուխը, որը Եվրոպայի ակտիվ հրաբուխներից մեկն է: 12 տարի առաջ հրաբուխը հուր էր փչում: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել մոտ 700 տարի առաջ (1888 թվական)[2]: Հրաբուխն ունի 5 խառնարան, որոնցից ամենախոշորը և ամենահայտնին Ստեփանոսն է:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի մարդահամարի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 1008 մարդ: Բնակչության խտությունը` 20 մարդ/կմ²: Բնակչությունը հիմնականաում կենտրոնացված է վարչական կենտրոնում: Կղզու հիմնական բնակավայրը և նավահանգիստը Մանդրակի բնակավայրն է: Տուրիզմն այստեղ այնքան լավ զարգացած չէ, ինչպես Հունաստանի այլ կղզիներում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «City of Nisyros»։ Municipality of Nisyros։ Վերցված է 2008-01-22
- ↑ Global Volcanism Program. Smithsonian Institution.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|