Յաել Աբեկասսիս
Յաել Աբեկասսիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Աշկելոն, Հարավային մարզ, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և ֆոտոմոդել |
Ամուսին | Lior Miller? և Ronny Douek? |
Ծնողներ | մայր՝ Raymonde Abecassis? |
![]() |
Յաել Աբեկասսիս (հուլիսի 19, 1967, Աշկելոն, Հարավային մարզ, Իսրայել), իսրայելցի դերասանուհի, կինոպրոդյուսեր, ֆոտոմոդել[1]։ «Golden Screen Awards» մրցանակի (2003) դափնեկիր է «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Էլլիի դերով «Shabatot VeHagim» հեռուստասերիալում (1999), նկարահանվել է 1999-2004 թվականներին։ «Օֆիր» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդ է (2008) Միրի դերի համար «Ինչպես և քո հայրը» ֆիլմում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաել Աբեկասսիսը ծնվել է 1967 թվականի հուլիսի 19-ին Աշկելոնում (Իսրայել), դերասանուհի Ռայմոնդա Աբեկասսիսի ընտանիքում[3]։
Յաեը իր կարիերան սկսել է 1981 թվականին ֆոտոմոդելի աշխատանքով։ 1991 թվականին Աբեկասսիսի առաջնելույթը եղել է«Սաշայի համար» ֆիլմը, որտեղ խաղացել է Ջուդիտի դերը։ 2012 թվականին նա հանդես է եկել որպես երկու ֆիլմերի պրոդյուսեր՝ «Այա» և «Նամակ անցյալից»։ «Golden Screen Awards» (2003) մրցանակի դափնեկիր է «լավագույն դերասանուհի» անվանակարգում «Shabatot VeHagim» (1999թ.) հեռուստասերիալում Էլիի դերի համար, որում նա նկարահանվել է 1999-2004 թվականներին։ «Օֆիր» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդ է (2008թ.) Միրի դերի համար «Ինչպես և քո հայրը» ֆիլմում։
1996-2003 թվականներին Յաելը ամուսնացած է եղել դերասանի հետ (ծնվ. 1972 թվական)։ Այդ ամուսնության ժամանակ ծնվել է Աբեկասսիսի առաջնեկը՝ Մորի Միլերը ։
2004 թվականից Յաելը ամուսնացած է երկրորդ անգամ գործարար Ռոնի Դուեկոյի հետ։ Այդ ամուսնության ժամանակ ծնվել է Աբեկասսիսի երկրորդ որդին (ծնվ. 2005 թվական)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fried Yaron (հոկտեմբերի 1, 2009)։ «Beautiful dreamer»։ Haaretz։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին։ Վերցված է փետրվարի 9, 2010
- ↑ «Yaël Abecassis»։ IMDb։ Վերցված է 2020-08-07
- ↑ «Yaël Abecassis»։ IMDb։ Վերցված է 2020-08-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յաել Աբեկասսիսը (անգլ.) Internet Movie Database կայքում
|