Յադրանկա Կոսոր
Յադրանկա Կոսոր Jadranka Kosor | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
հուլիսի 6, 2009 - դեկտեմբերի 23, 2011 | |||
Կուսակցություն՝ | Խորվաթիայի ժողովրդավարական միության և Հարավսլավիայի կոմունիստների միություն | ||
Կրթություն՝ | Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | լրագրող, քաղաքական գործիչ, բանաստեղծուհի և գրող | ||
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
Ծննդյան օր | հուլիսի 1, 1953[1][2][3] (71 տարեկան) | ||
Ծննդավայր | Պակրաց, Požega-Slavonija, Խորվաթիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ամուսին | Ivo Škopljanac? | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
Յադրանկա Կոսոր (խորվ.՝ Jadranka Kosor, հուլիսի 1, 1953[1][2][3], Պակրաց, Požega-Slavonija, Խորվաթիա), խորվաթ պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ լրագրող։
2009-2012 թվականներին եղել է Խորվաթիայի Ժողովրդավարական համաձայնություն կուսակցության նախագահը։ 2009 թվականի հուլիսի 6-ին ընտրվել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ և պաշտոնավարել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 23-ը[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յադրանկա Կոսորը ծնվել է 1953 թվականի հուլիսի 1-ին Հարավսլավիայում։ Նախնական կրթություն ստանալուց հետո ավարտել է Պակրացի գիմնազիան և Լիպիկի միջնակարգ դպրոցը։ Դրանից հետո ընդունվել է Զագրեբի պետական համալսարան և ավարտել իրավաբանության ֆակուլտետը։ Կրթությունն ավարտելուց հետո աշխատել է «Երեկոյան ցուցակում» օրաթերթում, որպես լրագրող և ապա Զագրեբի ռադիոկայանում։
1991-1995 թվականների Խորվաթիայի անկախության պատերազմի ժամանակ եղել է BBC-ի թղթակից։ Պատերազմից հետո իր ազգանվեր գործունեության համար պարգևատրվել է պատվո հուշամեդալով։
Յադրանկան իր քաղաքական գործունեությունը սկսկել է 1995 թվականին, երբ վերջինս ընտրվում է Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր՝ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից։ Երկրի օրենսդիր մարմինը խորվաթ քաղաքական գործիչը թողել է 2000 թվականին՝ դառնալով կուսակցության փոխնախագահ։ 1999-2002 թվականներին առաջնորդել է Խորվաթիայի կանանց համախմբակցությունը։
2002 թվականին Յադրանկան դարձել է խորվաթական ՔԴՄ-ի փոխնախագահը։ 2003 թվականին դարձել է Խորվաթիայի փոխվարչապետը։ 2005 թվականի նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու, սակայն պարտվել է։
2009 թվականի հուլիսի 3-ին նշանակվել է վարչապետի պաշտոնակատար, հուլիսի 4-ին՝ քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ[4], իսկ հուլիսի 6-ին Խորվաթիայի խորհրդարանի որոշմամբ ընտրվել է երկրի վարչապետ։ Նրա օգտին են քվեարկել խորվաթական օրենսդիր մարմնի 153 պատգամավորներից 83-ը։ Նրա օրոք նախարարական կազմը մնացել է գրեթե անփոփոխ։ Յադրանկա Կոսորոն եղել է երկրորդ կին առաջնորդը Խորվաթիայի պատմության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Յադրանկա Կոսորը՝ Խորվաթիայի Հանրապետության նախագահի պաշտոնում (գերմ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յադրանկա Կոսոր» հոդվածին։ |
|