Յաան Ռանապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաան Ռանապ
Jaan Rannap
Jaan Rannap.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1931(1931-09-03)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՀալլիստե, Վիլյանդիմաա, Էստոնիա
Մասնագիտությունմանկագիր, գրող և լրագրող
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՏալլինի համալսարան
Պարգևներ

Յաան Ռանապ (էստ․՝ Jaan Rannap, սեպտեմբերի 3, 1931(1931-09-03)[1], Հալլիստե, Վիլյանդիմաա, Էստոնիա), էստոնացի մանկագիր[2]։

Պատանի տարիքում ակտիվորեն զբաղվել է սպորտով (հեռացատկ), հանրապետական տարբեր մրցումներում արժանացել է 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալների։ Զբաղվել է նաև երաժշտությամբ. նվագել է կլառնետ ու սաքսոֆոն։

1966 թվականին ավարտել է Տալլինի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, որից հետո աշխատել է «Pioneer» («Պիոներ», 1955-1977) և «Täheke» («Աստղ», 1977 թվականից) մանկական ամսագրերի խմբագրություններում։

«Պարծենկոտ Կալեն» պատմվածքը (Վլադմիր Ժելեզնիկովի, Օլես Դոնչենկոյի, Մակվա Մրեվլիշվիլիի, Հակիմ Նազիրի ու Ռադիյ Պոգոդինայի ստեղծագործությունների հետ միասին) ներկայացրել է ԽՍՀՄ-ը տարբեր երկրների պատմվածքների՝ «Աշխարհի երեխաները» (1962) ժողովածուում, որ տպագրության էր նախապատրաստվել միջազգային հանձնաժողովի կողմից (լույս է տեսել ԽՍՀՄ-ում 1965 թվականին)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաան Ռանապը ստեղծագործությունները նվիրված են բնությանն ու դպրոցական կյանքին։

  • Roheline pall (1962)
  • Salu Juhan ja ta sõbrad (1964, «Յուհան Սալուն ու նրա ընկերները»)
  • Viimane valgesulg (1967, «Վերջին արծիվ Սպիտակ փետուրը»)
  • Ժողովածու Musta lamba matused (1968)
  • Topi (1970, «Տոպի»)
  • Nüüd on kõik vastupidi (1970)
  • Jefreitor Jõmm (1971, «Եֆրեյտոր Յիմ»)
  • Nublu (1972)
  • Agu Sihvka annab aru (1973, «Ագու Սիհվկան ճշմարտությունն է ասում»)
  • Toppi (1970, «Տոպպի»)
  • Seitseteist tundi plahvatuseni (1975)
  • Lõvi läks kõndima (1976)
  • Maja metsa ääres (1976, «Տնակը անտառի ծայրին»)
  • Alfa + Romeo (1978, «Ալֆա + Ռոմեո»)
  • Kukepoks (1979)
  • Koolilood (1981, «Դպրոցական պատմվածքներ»)
  • Klaabu (1983, «Կլաաբու»)
  • Maari suvi (1983, «Մաարիի ամառը»)
  • Loomalood (1984)
  • Toonekurg Tooni (1986, «Տոոնի արագիլը»)
  • Põder, kes käis varvastel (1987, «Եղնիկը, որ քայլում էր ոտքերի ծայրերին»)
  • Kasulaps (1989)
  • Tuukerkoer Torru (1993)
  • Röövel Rinaldo (1995)
  • Kõverkäpp (1997)
  • Tupsik (1998)
  • Jänesepoja mängutoos (1999)
  • Nelja nimega koer (2004)
  • Jänesepoeg Juss ja karupoeg Kusti (2005)
  • Aptsihh! Aptsihh! Aptsihh! (2006)

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ (1972),
  • Յուհան Սմուուլի անվան գրական մրցանակ (1972),
  • Էստոնիայի կոմերիտմիության դափնեկիր,
  • Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1988),
  • Սպիտակ աստղի շքանշան չորրորդ աստիճանի (2010)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. «Rannap, Jaan - Eesti Entsüklopeedia»։ entsyklopeedia.ee։ Վերցված է 10 July 2021 
  3. «Teenetemärkide kavalerid: Jaan Rannap»։ www.president.ee։ Վերցված է 1 July 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]