Մրջման
| Գյուղական համայնք | ||
|---|---|---|
| Մրմջան | ||
| Երկիր | ||
| Շրջան | Շահումյանի շրջան | |
| Համայնք | Քելբաջարի շրջան | |
| Այլ անվանումներ | Մարմաջուկ | |
| ԲԾՄ | 1599 մետր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Մրջման, գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Գյուղն ունեցել է նաև Մարջումակ անվանումը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արցախի լեռնաշղթայի հյուսիսային հատվածի դեպի արևմուտք ձգվող անտառապատ լեռնաճյուղերի միջև, Թարթառ գետի Արագջրի վտակի աջ ափին գտնվող Խնձորեկ գյուղից 5 մ, Դադիվանքից 9,5 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրջման գյուղը, չնայած ունեցել է 1304 թվականի եկեղեցի, սակայն պատմագրության մեջ հիշատակվում է միայն 1729 թվականին, Ջրաբերդի Մաղավուզ գյուղում պահվող Մաշտոցի հիշատակարանում. «Ես Մըրչմանցի տէր Մէլիքսեթի որդի Մարկոսըս... թվն ՌՃՀԸ. (1729 թ.) էր»։ Այդ նույն հիշատակարանում հիշատակվել է նաև Յանշաղ գյուղը։ Գյուղը «Մարջումակ» անվանումով, որպես վանքապատկան գյուղ, հիշատակվել է նաև ռուսական տիրապետության շրջանում, 1905 թվականին վավերագրերում։ Արցախի հնագույն հայաբնակ գյուղը հայաթափվել է 18-րդ դարի կեսերից հետո և այնտեղ բնակություն են հաստատել թյուրքալեզու վրանաբնակ քրդերը, որոնք հատկապես խորհրդային տարիներին ավերել, ոչնչացրել են եղած հայկական պատմական հուշարձանները։ Եկեղեցուց 1 կմ դեպի արևմուտք եղել է մեկ այլ եկեղեցի, որից նույնպես մնացել են ավերակները։ Գյուղի քրդերի տների պատերի մեջ ագուցված են եկեղեցու պատերի քարերը, տապանաքարերի, խաչքարերի բեկորները։ Մրջման գյուղից 3 կմ դեպի հյուսիս պահպանվել են Աղղայա գյուղատեղին՝ գերեզմանոցների մնացորդներով, խաչքարերի բեկորներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 477–478.
