Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակ
Տեսակպուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՄոսկվա
Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակը գտնվում է Ռուսաստանում
Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակ
Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակը գտնվում է Մոսկվաում
Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակ

Մստիսլավ Ռոստրոպովիչի պուրակ (ռուս.՝ Сквер Мстислава Ростроповича), պուրակ Մոսկվայի կենտրոնում, Ելիսեևի և Բրյուսի նրբանցքների խաչմերուկում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրակը երկար ժամանակ անվանում չուներ, և 2017 թվականի փետրվարին, ՌԴ կառավարության որոշմամբ, նրան շնորհվեց մեծանուն թավջութակահար, դաշնակահար և դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչի անունը[1][2]։ Բրյուսի նրբանցքը խորհրդային տարիներին հայտնի էր որպես ստեղծագործական մտավորականության բնակության վայր. նրբանցքի՝ պուրակին հարևան տներում բնակարաններ էին ստանում դերասաններն ու երաժիշտները, այստեղ է գտնվում Մոսկվայի կոմպոզիտորների տունը։

Այս շենքը կառուցվել էր հատուկ կոմպոզիտորների և Մոսկվայի Կոնսերվատորիայի պրոֆեսորների համար։ Այս տանն ապրել են նաև Դմիտրի Կաբալևսկին, Արամ Խաչատրյանը, Դմիտրի Շոստակովիչը, Լեոնիդ Կոգանը, Սվյատոսլավ Ռիխտերը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև պուրակն անվանումը ստացել է 2017 թվականին, այդ ժամանակ այնտեղ արդեն գտնվում էր քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովի հեղինակած Մստիսլավ Ռոստրոպովիչի հուշարձանը, որը բացվել էր 2012 թվականին։ Հուշարձանը գտնվում է պուրակի սկզբնամասում, դեմքով ուղղված է դեպի Վերափոխման կիրճի Հարության տաճարը։

Բացի այդ, պուրակում առկա են նաև 1990-ական թվականների մի քանդակ և մի քանի նստարան։ Պուրակը խնամված է, ամբողջովին շրջափակված է թուջե ցանկապատով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Правительство Москвы. Постановление. 22 февраля 2017 г. N 57-ПП» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  2. Сквер Мстислава Ростроповича появится в Москве в следующем году (декабрь 2016)
  3. «Памятник Ростроповичу. Укротитель эротичного инструмента».