Մուստաֆա Քեմալ Իզեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մուստաֆա Քեմալ Իզեթ
անգլ.՝ Muzzy Izzet
Izzet, Muzzy.jpg
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1974(1974-10-31)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Mile End, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր

Մուստաֆա Քեմալ Իզեթ (թուրք.՝ İzzet առավել հայտնի է որպես Մազի Իզեթ (անգլ.՝ Muzzy Izzet), հոկտեմբերի 31, 1974(1974-10-31)[1], Mile End, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թուրք ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ծնվել, մեծացել և իր ողջ կարիերան անց է կացրել Անգլիայում։ Առավել հայտնի է դարձել՝ խաղալով «Լեսթեր Սիթի» և Բիրմինգհեմ Սիթի» ֆուտբոլային ակումբների և Թուրքիայի ազգային հավաքականի կազմերում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Քեմալ Իզեթը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 31-ին Լոնդոնում։ «Չելսի» ակումբի ֆուտբոլային դպրոցի սան է[2]։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջնախաղն ունեցել է 1996 թվականին՝ հանդես գալով «Լեսթեր Սիթի» ակումբի կազմում։ Նա «Լեսթեր Սիթիի» կազմում հանդես է եկել 8 մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 269 խաղերի։ «Լեսթեր Սիթիի» կազմում անցկացրած խաղաժամանակի մեծ մասում եղել է ակումբի հիմնական կազմի անդամ։

2004 թվականին տեղափոխվել է «Բիրմինգհեմ Սիթի» ակումբ, որտեղ հանդես է եկել երկու մրցաշրջան։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին՝ «Բիրմինգհեմ Սիթի» ակումբի կազմում։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Քեմալ Իզեթը Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղը խաղացել է 2000 թվականին։ Իր կարիերայի ողջ ընթացքում ազգային հավաքականի կազմում, ընդհանուր առմամբ, խաղացել է 5 տարի՝ մասնակցելով 12 խաղերի։

Հավաքականի կազմում մասնակցել է 2000 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, որն անց էր կացվում Բելգիայում և Նիդերլանդներում։ Բացի այդ, հավաքականի կազմում 2002 թվականին մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Այդ տարի աշխարհի առաջնությունը անց էր կացվում Հարավային Կորեայում և Ճապոնիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]