Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cumhuriyet Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի թաղման արարողություն.

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը՝ Թուրքիայի առաջին նախագահը, մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին Դոլմաբահչե պալատում՝ Ստամբուլի իր պաշտոնական նստավայրում։ Նրա թաղումը կայացել է նոյեմբերի 21-ին Անկարա մայրաքաղաքում, որին մասնակցել են 17 երկրից պատվավոր հյուրեր։ Նրա մարմինը պահվել է Անկարայի ազգային թանգարանում մինչև 1953 թվականի նոյեմբերի 10, երբ նրա աճյունը տեղափոխվել է Աթաթուրքի համար հատուկ կառուցված Անըթքաբիր դամբարան։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին սկսել են արտահայտվել Աթաթուրքի առողջության վատացման ախտանշանները։ 1938 թվականի սկզբին՝ Յալովա իր ուղևորություն ժամանակ, նա տառապում էր ծանր հիվանդությամբ։ Բուժման կարճ շրջանից հետո նրա առողջությունը լավացել էր, սակայն այն նորից վատացել է Անկարայում իր ճամփորդության ժամանակ, իսկ հետո՝ Մերսինում և Ադանայում։ Մայիսին՝ Անկարա վերադառնալուց հետո, նրան խորհուրդ են տվել ուղևորվել Ստամբուլ բուժվելու համար։

Ստամբուլ ժամանելուց հետո Աթաթուրքը չէր ուզում փոխել իր ապրելաձևը, գլխավորելով նախարարների Խորհուրդը, աշխատելով Հաթայի պետության հարցի շուրջ, ընդունելով Ռումինիայի թագավոր Կարոլ Երկրորդին հունիսին։

Աթաթուրքի մահվան մասին վկայությունը, որը ստորագրվել է ինը բժշկական պրոֆեսորների կողմից, պաշտոնապես հայտնել է դրա մասին, որ Թուրքական Հանրապետության հիմնադիրը և նախագահը մահացել է 09։ 05 ժամին, 1938 թվականի նոյեմբերի 10-ին Ստամբուլի Դոլմաբահչե պալատի պետական նստավայրում՝ երկարատև հիվանդությունից հետո[1]։

Թաղման պետական արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաթուրքի դագաղը տեղափոխվել է Ուլուսում Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի շենք, որտեղ այն տեղավորվել է դիակառքի վրա պառլամենտի շենքի առջև։ Անկարայի հազարավոր քաղաքացիներ կարողացել են հարգանքի տուրք մատուցել Թուրքիայի առաջին նախագահին[2]։

Հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, կայացել է թաղման արարողությունը, որին մասնակցել են 17 երկրից բարձրաստիճան պաշտոնյա անձինք։ Աթաթուրքի դագաղի հետ թափորը, որը ծածկված էր դրոշով, ուղևորվել է Անկարայի ազգագրական թանգարան՝ օտար երկրների ինը զինված ջոկատների ուղեկցությամբ, այդ թվում նաև բրիտանական[3], պարսկական[4] և հարավսլավական[5] պատվավոր զինված պահակախմբերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. İstanbul mayor’s page(թուրքերեն)(тур.)
  2. «Ankara'da Meclis önünde Katafalkta (20 Kasım 1938)» (թուրքերեն). K-Atatürk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 12 ноября 2018-ին.
  3. «İngiliz Kıt'ası tarafından selamlanırken (21 Kasım 1938)» (թուրքերեն). K-Atatürk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 12 ноября 2018-ին.
  4. «İran Kıt'asın tarafından selamlanırken (21 Kasım 1938)» (թուրքերեն). K-Atatürk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 12 ноября 2018-ին.
  5. «Yugoslav Kıt'ası tarafından selamlanırken (21 Kasım 1938)» (թուրքերեն). K-Atatürk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 12 ноября 2018-ին.