Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց
Mushegh Ishkhan School N 5 (2).jpg
Տեսակդպրոց
Հիմնադրված է1937
Անվանված էՄուշեղ Իշխան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՓավստոս Բուզանդի փողոց, 107 շենք
Կայքyerevan5.schoolsite.am
Կոորդինատներ: 40°11′2.000000100404″ հս․ լ. 44°30′18.000000100009″ ավ. ե. / 40.18388888891677624° հս․. լ. 44.50500000002777767° ավ. ե. / 40.18388888891677624; 44.50500000002777767
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցը գտնվում է Հայաստանում
Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց

Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց

Դպրոցը հիմնադրվել է 1937 թվականին, դպրոցի շենքը կառուցվել է 1938 թվականին Երևանի Կոնդ թաղամասում։ Դպրոցն ի սկզբանե կոչվել է Բերիայի անունով, իսկ 1953 թվականին՝ նրա մահից հետո, անվանափոխվել է և կոչվել հայ գրականության պրոլետարական գրական հոսանքը սկզբնավորողներից մեկի` Հակոբ Հակոբյանի անունով։ Դպրոցը սկզբում եղել է օրիորդաց վարժարան, 1941 թվականին ժամանակավորապես իր հարկի տակ է ընդունել Մեծ հայրենական պատերազմի վիրավոր զինվորներին։ Բազմաթիվ անգամներ դպրոցն իր հարկի տակ է ընդունել Շևչենկոյի անվան դպրոցի և թիվ 58 դպրոցի սաներին, որոնք տեղավորվել են դպրոցի երրորդ հարկում։ Թիվ 58 դպրոցը հիմնադրվել է 1953 թվականից, սակայն աշխատել է 1977-1978 ուսումնական տարվանից։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ին թիվ 58 դպրոցն անվանակոչվել է Մուշեղ Իշխանի անվան ճեմարան։ 1992 թվականին Մուշեղ Իշխանի անվան թիվ 58 և Հ. Հակոբյանի անվան թիվ 5 դպրոցները միավորվել են մեկ անվան հարկի տակ` կրելով բանաստեղծ Մուշեղ Իշխանի անունը[1][2]: 2013 թվականին վերանվանվել է Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոց: Աշխատում է միահերթ, հնգօրյա աշխատանքային ռեժիմով: Դպրոցի գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 4000 միավոր (առանց դասագրքերի)[3]։

Շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]