Մուշեղ Թահմազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թահմազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Թահմազյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1922(1922-09-28) (101 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն և Շիրակի պետական համալսարան (1950)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Մուշեղ Թահմազյան Վիքիդարանում

Մուշեղ Ծերունի Թահմազյան (սեպտեմբերի 28, 1922(1922-09-28), Հալեպ, Սիրիա), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուշեղ Թամազյանը ծնվել է 1922 թվականի սեպտեմբերի 28-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ Սովորել է Նիկոսիայի (Կիպրոս) Մելքոնյան կրթական հաստատությունում։ 1942-1946 թվականներին ուսուցչություն է արել Հալեպի Կիլիկյան դպրոցում։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1950 թվականին ավարտել է Լենինականի (Գյումրի) Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Երկար տարիներ ուսուցչություն է արել Գյումրիի դպրոցներում, ապա աշխատել է նույն քաղաքի Ղազարոս Աղայանի անվան համար 19 միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1941 թվականին, «Այգ» հանդեսում (Նիկոսիա)[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինը և օտար լեզուները, Լենինական, 1970։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջեր 146-147։
  2. Թահմազյան, Մուշեղ Ծերունի, 1922-
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Թահմազյան» հոդվածին։